Քնելուց առաջ գինի խմելն օգնում է նիհարել. գիտնականներ| Tert.am Medicine
- Zohrap Amiryan
- 20 янв. 2017 г.
- 1 мин. чтения

Հարվարդի և Վաշինգտոնի համալսարանների գիտնականները պարզել են, որ քնելուց առաջ գինու չափավոր գործածությունը կարող է օգտակար լինել առողջության ու կազմվածքի համար:
Հարվարդի համալսարանից գիտնականների մի խումբ 13 տարի շարունակ ուսումնասիրել է 20 հազար կնոջ, նրանց մարմնի քաշը, ֆիզիկական ակտիվությունն ու օգտագործվող ալկոհոլի քանակությունը: Արդյունքում պարզվել է, որ չափավոր քանակությամբ գինի օգտագոծող կանայք ավելի նիհար են, քան նրանք, ովքեր ալկոհոլ չեն օգտագործում:
Միևնույն ժամանակ Վաշինգտոնում գիտնականներն անց են կացրել մեկ այլ գիտափորձ` էգ մկների մասնակցությամբ, որոնց սննդին կարմիր գինում պարունակվող ռեսվերատրոլի հյութահանուկ են ավելացրել: Հետազոտությունները ցույց են տվել, որ այս հավելումը ստացած կրծողների մոտ նիհարելու կամ քաշը նորմայի սհամաներում պահելու հավանականությունն ավելի մեծ էր:
Մասնագետներն այս փաստը բացատում են նրանով, որ կարմիր գինում պարունակվում է մի բաղադրիչ, որը խթանում է այսպես կոչված «շագանակագույն» ճարպային բջիջների առաջացումը, որոնք էլ, ի տարբերություն վնասակար սպիտակ ճարպի, նպաստում են ավելորդ քաշի նվազմանը:
Այնուամենայնիվ՝ գիտնականներն ընդգծում են, որ այս գիտափորձը վերաբերում է միայն գինու չափավոր օգտագործմանը: Ի դեպ՝ ավելի վաղ գիտնականները նաև հայտարարել են, որ գինին կարող է ոչնչացնել քաղցկեղի բջիջները:
Նյութի աղբյուրը՝ gogetnews.info
Թարգմանությունը ` Tert.am Medicine-ի
Commentaires