BIOSEA Ընկերության պատմությունը
- Զորո Ամիրյան
- 5 апр. 2020 г.
- 2 мин. чтения

BIOSEA Ընկերության պատմությունն սկսվեց Ֆրանսիայի Բրետան նահանգում BIOSEA Լաբորատորիայի բացմամբ՝ Ֆրանսիայի գեղատեսիլ մի շրջանում, Կոտ դ'Արմորի ափին, որը հարուստ է զարմանալի և բազմազան կոսմետիկ հատկություններով օժտված ջրիմուռների և ծովային բույսերի տարատեսակություններով:
BIOSEA Լաբորատորիան հիմնադրվեց դեղագործական գիտությունների դոկտոր՝ Սելին Լանգլեի կողմից 2003 թվականին, երեք տարվա հետազոտություններից և մշակումներից հետո: Սելին Լենգլեն իր կյանքի 10 տարին նվիրեց դեղագործությանը, ոգեշնչվելով խոտաբույսերի բնական հատկություններով և ոգևորվելով արոմաթերապիայի և կոսմետիկայի ստեղծման և օգտագործման արվեստով:
Տարիների ընթացքում Ընկերության հասցեին ուղղված հաճախորդների արձագանքները լի են BIOSEA-ի կողմից մշակված բնական միջոցների օգտագործումից ստացած հիացմունքով: Բնական միջոցներն օգտագործող կանանց ցնցող գեղեցկությունը զարմացնում և ուշադրություն է գրավում: Հաճախորդների հետադարձ կապի շնորհիվ, Սելին Լանգլեն հստակ գիտակցեց ժամանակակից կանանց պահանջներն՝ ուղղված արտադրանքի արդյունավետությանը և, հատկապես, դրա անվտանգությանը իրենց և իրենց երեխաների համար:
Կանանց ակնկալիքներին համապատասխանելու համար, Սելինը մշակեց դեմքի մաշկի իր առաջին խնամքը, որը լիովին հիմնված էր բնական բաղադրատարրերի վրա, առանց կոնսերվանտների և սինթետիկ բաղադրիչների, իր համար հստակորեն սահմանլով ստեղծվող ապրանքների նկատմամբ կարևորագույն սկզբունքները՝ որակը, արդյունավետությունը և անվտանգությունը:
BIOSEA-ի հիմնադիրները

Սելին Լանգլեն՝ դեղագործական գիտությունների դոկտոր, ավարտեց Ռենն Համալսարանի դեղագործության ֆակուլտետը:
Սելինը BIOSEA-ի բոլոր կոսմետիկ ապրանքի ստեղծողն է և սահմանում է ընկերության զարգացման հայեցակարգը:
Սելինը՝ դեղագործական ընկերությունների խորհրդատուն է և անց է կացնում արհեստավարժ ուսուցում դրանց անձնակազմի համար՝ Գուգեմպ Բրիտանիայի Լ'Օուեստ Համալսարանի հետ համատեղ, որը շնորհում է Կոսմետիկ միջոցների զարգացման մագիստրոսի կոչում:
Անտուան Մորելը` ինժեներ է, կոնստրուկտոր, դիզայներ, ավարտել է Անգլիայի Բրիստոլի Համալսարանի ինժեներական ֆակուլտետը, ունի Ռեննի Համալսարանի Բիզնեսի կառավարման վարպետի կոչում:
Անտուանը ոչ միայն ղեկավարում է BIOSEA-ի բիզնեսը, այլև կառավարում է դիզայնի ստեղծման, արտադրանքի փաթեթավորման գործընթացները, աջակցում ընկերության ապրանքանշին:
BIOSEA Lաբորատորիայի էթիկական սկզբունքները ոչ միայն ուղղակի բառեր են Սելինի և Անտուանի համար, այլև՝ ամենօրյա արժեքները.
· բնության հետ ներդաշնակության մեջ լինելու ապրելակերպ,
· միայն բնական միջոցների օգտագործում, որոնք առավել անվտանգ են շրջակա միջավայրի և մարդու առողջության համար,
· սինթետիկ կոսմետիկ բաղադրատարրերից հրաժարում, որոնք կարող են վնասել մարդու օրգանիզմին:
Կյանքի այս սկզբունքներին հետևելով, Անտուանը և Սելինը ստեղծեցին «1% Pour la Santé» («1% առողջության համար») ասոցիացիան` առողջապահական ոլորտի հետազոտություններին աջակցելու համար: Հետազոտությունների նպատակը՝ հավաստի տեղեկատվության ստացումն է սինթետիկ նյութերի վերաբերյալ, որոնք վնասակար կողմնակի ազդեցություն են թողնում երեխաների և մեծահասակների առողջության վրա, առաջացնում են էնդոկրին համակարգի աշխատանքի խանգարումներ, մարդու մաշկի բնական պաշտպանիչ մեխանիզմների քայքայում, բարձրացնում են քաղցկեղային ուռուցքների առաջացման և զարգացման ռիսկը:
BIOSEA Լաբորատորիայի հիմնադրման պահից սկսած, Սելինի և Անտուանի դրդապատճառը մնում է անփոփոխ, ամրապնդվելով տարիներին զուգընթաց.
· Սելինը երբեք չի դադարում կատարելագործվել որպես արոմաթերապիայի և ֆիտոթերապիայի բնագավառների փորձագետ՝ հյուսվածքի, բույրերի, արդյունավետության տեսանկյունից լավագույն որակի կոսմետիկ արտադրանքի ստեղծման մեջ, երաշխավորելով լիարժեք անվտանգություն ամենօրյա և երկարաժամկետ օգտագործման ընթացքում:
· Անտուանը ձգտում է կազմակերպել բիզնես-գործընթացները BIOSEA Լաբորատորիայում և կատարելագործել արտադրության տեխնիկական պայմանները՝ բարձրորակ արտադրանք ապահովելու և դիզայնի, օգտագործման հարմարավետության ժամանակակից պահանջները օպտիմալ բավարարելու համար:
Սելինն ու Անտուանը միավորեցին իրենց գիտելիքներն ու հմտությունները` BIOSEA Լաբորատորիան առավել արդյունավետ և հաջողակ դարձնելու համար, որն ունակ լինի երեխաներին և մեծահասակներին ապահովել բացարձակապես անվտանգ կոսմետիկ արտադրանքով:
Այսօր արդեն մարդիկ կարող են օգտվել BIOSEA -ի ապրանքներից ուղիղ` գրանցվելով : Բացի այն , որ մարդիկ կստանան գեղեցկություն, առողջություն, այլև կստանան բիզնես սկսելու լայն հնարավորություն:
Comentários