top of page

ԲԱՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

  • Zohrap Amiryan
  • 31 мар. 2018 г.
  • 8 мин. чтения

Գիշեր էր:

Լուսնի սառը ճառագայթները ընդգծում էին շենքերի գորշ կտուրները, նրանց տալով ահարկու հսկաների տեսք: Բազմահարկ շենքերի պատուհաններից միայն մի քանիսն էին

լուսավորված: Քաղաքը քնած էր խորը քնով: Փողոցներից մեկում, թույլ լապտերներ էին վառվում, նայելով դրանց կարելի էր հասկանալ, որ դա մի ծառուղի է, որովհետեվ լապտերների թույլ լույսից հազիվ երեվում էին

թույլ քամուց օրօրվող ծառերը: Ծառերի տակ դրված էին նստարաններ, որոնցից մեկի վրա նկատելի էր մի մարդ: Նա նստած էր անշարժ, աջ ձեռքը դրած ծնոտին, կարծես ինչ որ բան էր խորհում:

Դա մի երիտասարդ էր: Հանկարծ նա ոտքի կանգնեց ու անհանգիստ սկսեց քայլել աջ ու ձախ: Նրա անկանոն շարժումներից ու ժամացույցին նայելուց հասկանալի էր դառնում, որ նա սպասում է ինչ որ մեկին:

Երիտասարդը բարձրահասակ էր, նրա փոքր ինչ շեկ մազերը անկանոն թափվել էին ճակատին, ինչը նրա դեմքին տալիս էր առնական տեսք: Դիմագծերը նուրբ էին ու գրավչություն էին

տալիս նրա կարմրած դեմքին: Աչքերը շականակագույն էին ու նրա հայացքին տալիս էին յուրահատուկ սևեռունություն, իսկ կովկասյան քիթը նրա դեմքը էլ ավելի առնական էր

դարձնում...

Երիտասարդը կրկին նայեց ժամացույցին և կտրուկ շարժումով տաբատի գրպանից հանեց ծխախոտի տուփը: Անցավ 10 րոպե և ծառուղու ծայրամասից նկատվեց մի ստվեր, որ

շարժվում էր դեպի երտասարդը: Նկատելով մոտեցողին, երիտասարդը արագ քայլերով շարժվեց դեպի անծանոթը' նա գրեթե վազում եր: Հասնելով միմյանց նրանք կարծես

ձուլվեցին միմյանց ու լապտերի լույսի ներքո նկատվեց գրկախառնված մի զույգ, որ կարծես չեին ուզում միմյանց թողնել: Վերջապես մի փոքր հետո նրանք առանձնացրին իրենց մարմինները

միմյանցից և նկատելի եղավ երկար վարսերով անծանոթուհու կերպարանքը: Նրա վարսերը սփռվել էին ուսերին: Նա միջին հասակի մի գեղեցկադեմ աղջիկ էր, սակայն ակնհայտ երեվում էին

նրա դեմքի անհանգիստ թրթռումները: Սև աչքերում նկատելի էին արցունքի կաթիլներ, բարակ շուրթերը հպված էին միմյանց ինչպես կարծես չպոկվելու պայմանով: Սլացիկ ու գեղեցիկ հասակը

կարծես դողում էր: Քթի ու շուրթերի արանքում փոքրիկ խալ կար, որից նրա գեղեցիկ դեմքը մի տեսակ ներդաշնակ էր դառնում:

Վերջապես երիտասարդը խոսեց.

-Շուշանիկ ես մեկ ժամ է քեզ եմ սպասում,

-Կներես ինձ Աշոտ, ես սպասեցի միջև բոլորը քնեցին..

Ասաց ու գլուխը դրեց տղայի ուսին.

-Ես վաղը գնում եմ,

Տխուր արտաբերեց Աշոտը և աջ ձեռքով գրկեց աղջկա գլուխը.

-Մի տխրիր, ես էլի կգամ ես խոստացել եմ քեզ հիշիր,

Շուշանիկը ոչինչ չեր խոսում, նա աչքերը թաքցրել էր Աշոտի բաճկոնի տակ եվ լսելի էր միայն թույլ հեկեկոց, նա լաց էր լինում;

-Կներես Վոլգոգրադում երկար չեմ կարող մնալ ամեն անգամ ինձ լացելով էս ճանապարհում,

Արտաբերեց Աշոտը թաքցնելով հուզմունքը,

-Դու ամեն անգամ գնում էս, իսկ ես սպասում եմ թե երբ էս գալու ու մնաս,

Արցունքները սրբելով վերջապես խոսեց Շուշանիկը;

-Շուտով կավարտվի այս ամնենը ու ես այնքան կմնամ, որ հոգնես ինձնից,

Փոքր ինչ ժպտալով ասաց Աշոտը, ափերի մեջ առնելով Շուշանիկի դեմքը,

-ես քեզանից երբեք չեմ հոգնի սիրելիս,

կարծես մի փոքր հանգստանալով ասաց Շուշանիկը.

Ձեռքը տանելով գրպանը Աշոտը այնտեղից հանեց մի տուփ, որը տվեց Շուշանիկին,

-Բացիր,

-Սա ինչ է?

-Բացիր,

Կրկնեց Աշոտը ավելի վճռական:

Շուշանիկը զգույշ բացեց տուփը և շփոված նայեց Աշոտին,

-Դրանք մեր միասնության խորհրդանիշն են Շուշան, մեկը կմնա ինձ մոտ մյուսը քո, որ էլ երբեք չկասկածես մեր միասնությանը,

Ասաց ու տուփից հանելով զարդերից մեկը , նուրբ բռնեց Շուշանիկի ձեռքը և մատանին խնամքով դրեց նրա մատին: Նույնն էլ արեց Շուշանիկը և

առանց մի վարկյան սպասելու նետվեց Աշոտի գիրկը,

-Ես միշտ վախեցել եմ քեզ կորցնեմ Աշոտ, բայց հիմա չեմ վախենում, մեզ ոչ մեկ չի բաժանի, ոչ մայրս, ոչ էլ եղբայրներս,

Ասաց Շուշանիկը և դեռ խոսքը չավարտած նրա պայուսակից լսվեց հեռախոսի զանգը: շփոթված հանեց հեռախոսը,

-Մայրս է , երեվի գլխի է ընկել, որ տանը չեմ,

Ասաց ու շտապ հեռախոսը տեղավորելով պայուսակի մեջ կանգնեց,

-Մի վախեցիր , չե որ սա հենց այն փորձություններից է, որ պետք է հանուն սիրո անցնենք,

-Կսպասեմ,

Դողացող ձայնով արտաբերեց Շուշանիկը և համբուրելով Աշոտին համարիա վազելով գնաց դեպի ծառուղու մյուս ծայրը և կորավ մթության մեջ.....

.....................................................

Պարզ արևոտ եղանակ էր: Վոլգոգրադ քաղաքը արթնացել էր խորը քնից: Հեռվից երևում էր Մամաև Կուրգանի(Աշխարհի ամենամեծ արձաններից մեկը, մոտ 100մ բարձրությամբ)

վեհ ու գեղեցիկ կերպարանքը: Փոքր ինչ հարավում վոլգա գետն էր, որի եկայնքով ձգվում էր քաղաքը:

Վոլգոգրադի գնացքների կայարանը գտնվում էր քաղաքի կենտրոնից մի փոքր հեռու: Կայարանում ասեղ գցելու տեղ չկար, կարելի էր հանդիպել տարբեր ռասսայի և գույնի մարդկանց:

Կայարանի պլատֆորմի վրա ուղևորների բազմություն էր հավաքվել, հավանաբար սպասում էին իրենց գնացքին, ոմանք էլ նոր էին ժամանել: Սպասողների թվում էր մի բարձրահասակ երիտասարդ, ով

միայնակ կանգնած էր ուղեբեռը կողքին դրված: Երիտասարդի դեմքին առկա էր մտահոգություն, դա բնավ էլ հոգնածության հետևանք չեր: Նա անհանգիստ շարժումներ էր անում

և աննդատ հեռախոսով ինչ որ տեղ էր փորձում զանգել, սակայն կարծես չստացվելուց էլ ավելի անհանգիստ էր դառնում: Նա աննդատ ծխում էր մեկը մյուսի ետևից:

Երիտասարդը Աշոտն էր: Նա փորձում էր զանգել Շուշանիկին, սակայն չեր ստացվում:

Վերջապես լսվեց գնացքի ձայնը.

-Եկավ,

Տխուր ինքն իրեն ասաց Աշոտը և վերցնելով ուղեբեռը առաջացավ դեպի կանգնող գնացքը: Նա տխուր հետ նաեց, կարծես ինչ որ մեկին էր սպասում և կտրուկ շարժվելով մտավ գնացք:

Լսվեց գնացքի հեռացող ազդանսհանի ձայնը և կորավ հեռավուրության ճանկերում:

Հենց այդ նույն պահին Վոլգոգրադի Սպարտանովկա թաղամասում, բարձրահարկ շենքերից մեկի սենյակում լուռ արտասվում էր մի աղջիկ: Նա վորովայնով պարկել էր մահճակալին և

գլուխը մխրճել էր բարձի մեջ: Լասելի էին միայն նրա հեկեկումները, որոնք մերթ ընդ մերթ դադարում էին:

-Շուշան,

Լսվեց կանացի մի ձայն կողքի սենյակից: Աղջիկը վեր կացավ , ձեռքերով մաքրեց արցունքները և առանց ձայն հանելու նստեց մահճակալին:

Հանկարծ դուռը բացվեց ու ներս մտավ ամբողջովին դեղին ներկած մազերով մի կին: նա Դժվարությամբ էր շնչում, հավանաբար իր ծանր քաշի պատճառով:

-Քեզ հավաքի Շուշան, հիմա եղբայրներտ կգան ,

փոքր ինչ կոպիտ ասած կինը,

-Մամ ես ոչ մի տեղ էլ չեմ գա,

Լացկումած նետեց Շուշանիկը,

-Դու չես որոշում թե ինչ պետք է անես քանի ես ու եղբայրներտ կանք,

Համարիա գոռալով ասաց կինը: Շուշանը կրկին սկսեց լաց լինել ինչը էլ ավելի գրգռեց կնոջը,

-Ես գիտեմ դու ինչի ես լաց լինում, ես քեզ թույլ չեմ տա էտ հանցագործի հետ կապ ունենաս;

-Նա հանցագործ չի մամ,

-Լռիր, դու էտ թափթփուկի պատճառով, գիշերը 2 ին տանից փախչում էս, դեռ գոհ եղիր, որ եղբայրներտ չգիտեն;

-Ես հրաժեշտ էի տալիս նրան , նա գնացել է:

Ասաց Շուշանը և կրկին սկսեց լաց լինել,

-Քեզ կարգի բեր ու որ 30 րոպեից պատրաստ լինես գնալու էնք,

Նետեց կինը և դուռը ետևից շրխկացնելով դուրս եկավ սենյակից: Շուշանիկը եվս մի քանի րոպե նստած մնաց մահճակալին ձեռքերը ափերի առած, այնուհետեվ կտրուկ կանգնեց

և գնաց դեպի դուռը:

........................................................................................

Անցնենք սրանից 10 տարի առաջ:

Աշոտը 17 տարեկան էր : Նա նոր էր ավարտել դպրոցը և պատրաստվում էր մյուս տարի գարնանը բանակ գնար: Աշոտի ընտանիքը շատ համեստ ապրող ընտանիք էր : նա ապրում էր ծնողների և փոքր քրոջ հետ(մեծ քույրը ամուսնացած էր): Հայրը շինարար էր, իսկ մայրը չեր աշխատում: Քույրը 16 տարեկան էր ու դեռ սովորում էր դպրոցում: Աշոտի ընտանիքում հաճախ էին կռիվներ լինում' նրա հայրը հայտնի էր ալկոհոլի նկատմամբ իր հակմամբ: Մայրը շատ համեստ կին էր : Նրանք ապրում էին Երևանի թաղամասերից մեկում: Տունը շատ համեստ էր կահավորված և ուներ ընդամենը 2 սենյակ: Ամեն անգամ, երբ հայրը հարբած տուն էր գալիս Աշոտի դեմքին հայտնվում էր մի տեսակ վախ ու անհանգստություն, երևի նա մտածում էր' հանկարծ չկռվեն նորից ծնողները, հանկարծ քույրը չլացի, հանկարծ մայրը չգնա ինչպես արել էր մեկ անգամ ու այդ ծանր մտածմունքները կարծես եռման ջրի պես նրա գլխին էին լցվում, երբ ծնողները նորից սկսում էին գրեթե ամենօրյա կռիվները: Մայրը լալիս էր, քույրը ճչում, իսկ ինքը' Աշոտը դողալով նստում էր բազմոցին և անճարությունից շրթունքներն էր կրծոտում: Սա տևում էր այնքան, միջև հայրը վերջապես, որոշում էր քնել: Աշոտը ամեն անգամ փորձում էր սաստել հորը սակայն մի ապտակ ստանալով նորից նստում էր բազմոցին: Նա միշտ մտածում էր մի բան, չգնալ ծառայության: Նա վախենում էր մոր և քրոջ համար և նրա փոքրիկ ուղեղում սկսվում էր պատերազմ իր և հոր միջեվ: Երեկո էր: Աշոտենց տանը իրարանցում էր, բայց ոչ թե հայրն էր պատճառը այլ չկար քույրը: Դպրոցական ժամերը վաղուց արդեն ավարտվել էին, բայց քույրը այդպես էլ տուն չեր եկել: Աշոտն ու մայրը տեղ չեին թողել նրան փնտրելով, հայրը տանը չեր: Վերջապես մայրը որոշեց ոստիկանություն դիմել աղջկան գտնելու համար, արդեն գիշեր էր: Հարևանները հավաքվել էին Աշոտենց տանը և ամենքը իր հերթին փորձում էր մխիթարել մորը, բայց զավակին կորցնելու վախով համակված մորը չի մխիթարի անգամ ինքը' ամենավեհ Տերը: Նա արդեն ոստիկանություն էր դիմել, բայց դեռ լուրեր չկաին աղջկանից: Անցավ եվս մեկ օր Սաթենիկը տուն էր եկել: Բազմոցին նստաց լուռ հեկեկում էր մայրը, ինքը Սաթենիկը գունատ դեմքով անշարժ նստած էր մոր կողքին, կարծես նա ոչինչ չեր զգում: Սաթենիկին բռնաբարել էին: Երևանի անլույս փողոցներից մեկով խելագար արագությամբ քայլում էր մի պատանի, նրա հայացքը սոսկալի էր: Դա Աշոտն էր: Չսպասելով ոստիկանների կողմից հանցագործի գտնելուն, նա դուրս էր եկել որսի, և կարծես եղնիկ տեսած խելագար որսորդի պես քայլում էր դեպի որսը:

-Աշոտ մի գուցե նրանք սխալ էն նկատել հանգստացիր մի քիչ, -Ոչ Համլետ, նրանք պարզ ասացին, որ Սաթենիկը գնացել է Նորայրի հետ ու պարզ տեսել էն դա: (Նորայրը 20 տարեկան մի տղա էր ու Աշոտի հորեղբոր որդու ընկերն էր, հանցագործ կյանքով ապրող, նա մի քանի անգամ ասել էր Աշոտին Սաթենիկի հանդեպ զգացմունքների մասին) Աշոտը ինչ որ տեղից իմացել էր, որ քույրը Նորայրի հետ է գնացել և կարծես իմանալով նրա գտվելու վայրը նա վստահ քայլերով գնում էր առաջ: Վերջապես նա կանգ առավ նաելով հևացող ընկերոջը, -Էստեղ է? -Ասացին, որ էստեղ է, -Գնացինք, Ասաց նա և չսպասելով ընկերոջ պատասխանին մտավ անծանոթ մի բակ: Լսվեց շան հաչոց և վառվեց լույսը: Աշոտին և Համլետին դիմավորեց մի փոքր ինչ սպիտակած մազերով մարդ: դատելով նրա դեմքից կարելի էր ենթադրել, որ նա կլիներ մոտ 55 տարեկան: -Ուր է Նորայրը Բարկացած հարցրեց Աշոտը, -Աշոտ ջան տանն է ներս արի, Նրանք ներս գնացին , -Սպասիր կանչեմ տղաս, նստիր, Բայց Աշոտը ոչինչ չեր լսում, նրա ուշադրությունը սենյակների դռներն էին, որտեղից սպասում էր ինչ որ մեկի դուրս գալուն: Տղամարդը նկատելով Աշոտի անտարբերությունը մի պահ շփոթվեց, -Ինչ է պատահել Աշոտ ջան, քեզ ազատ զգա առաջին անգամն էս մեր տանը , բայց նստիր հանգիստ հիմա կկանչեմ, Ասաց ու գնաց հանդիպակած սենյակը: Տղամարդը Նորայրի քեռին էր: Վերջապես բացվեց դուռը, դուրս եկավ մի միջնահասակ երիտասարդ' խառնված մազերով և մոտենալով Աշոտին բարևեց նրան, ապա Համլետին ևս, -Նստեք Աշոտ ջան տեսնեմ ոնց եք եղբայր, Ասաց տղան փոքր ինչ քնկոտ ձայնով, -Գնանք դուրս մի քիչ զբոսնենք ու խոսենք, Ջերմ ձևանալով հանգիստ ասաց Աշոտը: Նրա դեմքին սառնություն էր իջել և մթագնել էր նրա պատանեկան ուղեղը եղբայրական վրեժի ցասումից: Նրանք երեքով դուրս եկան փողոց եվ մտան մի նեղ ծառուղի: -Համլետ սպասիր այստեղ մենք հիմա կգանք, -Ոչ Աշոտ ես էլ գամ մենակ այստեղ ինչ եմ անելու, Ձևացնելով, թե իբր ոչինչ չգիտի ասաց Համլետը, -Եղբայր սպասիր էստեղ, մեր Աշոտը ինձ առանձին բան ունի ասելու, Հանգիստ տոնով ասաց Երիտասարդը: Նրա դեմքին եվս սառնություն կար և աչքերում խաղում էր մի կրակ, որի պատճառը միայն իրեն էր հայտնի: Վերջապես Համլետին համոզոցին և նա համաձայնեց մնալ, իսկ նրանք սկսեցին խորանալ նեղ ծառուղով: -Դե պատմիր Աշոտ ինչից էս էսպես վրդովված? Առաջինը խոսեց երիտասարդը, -Ես ուղակի ուրախ եմ քեզ տեսնել, Նորայր, Սառը քամահրանքով պատասխանեց Աշոտը, -Ես էլ եմ ուրախ, բայց ինչու հենց էստեղ ? -Էստեղ հանգիստ է, չեմ սիրում քաղաքի աղմուկը, -Տանեցիներն ինչպես էն, մայրտ Սաթենիկը, հայրտ էլի խմում է? Սաթենիկ անունը բոցավառեց Աշոտի վայրիացած սիրտը, նա նայեց Նորայրի աչքերին ու տեսնելով այնտեղ հանգստություն էլ ավելի կատաղությամբ լցվեց ու չկարողանալով իրեն զսպել նետեց' -Ինչ է ս արել Սաթենիկին անասուն, -Հանգստացիր գժվեցիր? Աշոտի ձեռքեը պարանոցից հեռացնելով ասաց Նորայրը, -Ես ամեն ինչ գիտեմ, գիտեմ քո կեղտոտ խաղերը, -Թուլլաաաա, կճզմեմ քեզ եստեղ ինձ հետ ոչ մեկ չի կարող էսպես խոսել, դու ինձ գիտեսս ու եթե Հակոբի հորեղբոր տղան էս, դա չի նշանակում կուլ կտամ ասածներտ, Գազազած ասաց Նորայրը բռնելով Աշոտի պարանոցից, -Դու տականք անասուն էս, չես մարսելու քրոջս ցավը, -Քույրտ? Ախր նա ինձ սիրում է, ես ամուսնանալու եմ նրա հետ դու մի մտածիր, -Տականք, Գոռաց Աշոտը և փորձեց ազատվել նրա ձեռքերից, սակայն Նարեկի հզոր բազուկները անսասան էին: Նրանք 2 էլ նման էին պրոֆեսիոնալ սառնասիրտ մարդասպաննների, որոնք հանդիպել էին իրար, իմանալով մեկը մյուսի թույլ կողմը: -Դու գիտես, որ ես սիրել եմ քրոջտ, ես դա արել եմ, որ նա իմը դառնա միայն իմը, Աշոտի ազատվելու պոռթկումները զսպելով ասաց Նորայրը, -Նա երբեք քոնը չի դառնա, որովհետեվ չի սիրում քեզ անասուն, ուժով սեր չես ստանա, -Նա արդեն իմն է, -Մարմինը մարդու կեղտն է, այն հող է դառնում, իսկ հոգին մնում է հավերժ, դու նրա մարմինն էս տիրել, բայց հոգին երբեք չես տիրի, -Դու դեռ երեխա էս, գնա էստեղից ու եթե որևէ մեկին ասես էտ մասին ես չեմ կարող ասել ինչ կլինի քո ու ընտանիքիտ հետ, Ավելի սեղմելով Աշոտի պարանոցը, ասաց Նորայրը, -Թող խեղդվում եմ, չեմ ասի թող, Հնչեց Աշոտի խեղտվող ձայնը: Նորայրը բաց թողեց, Աշոտը առանց բառ ասելու թեքվեց, որ գնա, նա միաժամանակ ձեռքը տարավ դեպի գրպանը, բայց կարծես փոշմանելով մոտեցավ Նորայրն, -Ախխխխխխխխխ, Լսվեց մի ճիչ Նորայրի կոկրդից և շուտով ձայնը խեղդվեց օդում' դանակի անթիվ հարվածներից : Ծառուղում ծնկի եկած, հեկեկում էր Աշոտը, բայց նրա լացը բնավ էլ դիմացը փռված զոհի համար չեր, ոչ էլ վախի, այլ նրա մտքում անվերջ հնչում էր մի անուն' ''Մայր''....

Հեղ. Զորո Ամիրյան

Comments


bottom of page