top of page

Ինչպե՞ս ստեղծել սեփական շուկան և զբաղվել կոսմետիկայի առևտրով

  • Զորո Ամիրյան
  • 14 авг. 2018 г.
  • 3 мин. чтения

Բոլորին է հայտնի, որ կոսմետիկայի առևտուրը առաջին հորիզոնականներում է համաշխարհային շուկայում: Հայաստանում կոսմետիկայի առևտուրը մեծամասամբ կենտրոնացած է ցանցային բիզնես առաջարկող ընկերությունների ձեռքում: Այդ ընկերություններից մեկը ֆրանսիական Biosea ընկերությունն է, որը ներկայացնում է բարձր որակի կոսմետիկ միջոցներ, օծանելիքներ և այլ խնամքի պարագաներ: Այս ընկերության հետ առևտուրը չափազանց գրավիչ է նրանով, որ Բիոսին առաջարկում է շատ ավելի բարձր շահույթ քան մեկ այլ նմանատիպ ընկերություն: Բացի առևտրից այս ընկերության ցանցայինը ևս շատ գրավիչ է, քանի որ հեշտացված է համեմատաբար: Սակայն ՀՀ-ում քչերն են, որ կարողանում են ստեղծել սեփական շուկան և վաճառել այս ընկերության ապրանքները, քանի որ այս ապրանքների գները համեմատած մյուսների որակի բարձր լինելու հետ կապված ավելի թանկ են և դա ըստ շատ առևտրականների խանգարում է իրենց վաճառքին:

Նախ կարևոր է հասկանալ, որ յուրաքանչյուր ապրանքի դեպքում որակն է թելդրում գինը և ցանկացած ապրանքի գին եթե համահունչ է որակին, ապա չի կարող գնորդներ չունենալ : Դա նույնն է, որ մենք մարգարինը համեմատենք կարագի հետ և պատճառաբանենք որ մենք կարագ չենք կարող վաճառել քանի որ մարգարինն ավելի էժան է՝ ծիծաղելի է չէ? որքան էլ ծիծաղելի լինի միևնույնն է մենք ունենք իրականություն , որ մարդկանց մեծ մասը ԲիՈՍԻ ընկերության ոչ թե ապրանքները այլ գինն է համեմատում այլ ընկերությունների ապրանքի գներին և ասում , որ սրա թանկության պատճառով չի կարող վաճառել: Այդ մարդիկ կտրականապես սխալվում են և դա գալիս է առևտրի մասին նրանց թույլ գիտելիքներից: Ինչևէ...

Առևտրով զբաղվելու համար նախ և առաջ յուրաանչյուրը պետք է լինի ազատ, անկաշկանդ, առանց կոմպլեկսների : Ցանկացած առևտրով զբաղվողի դեմքին նայելով գնորդը չպետք է տեսնի հուսահատություն, կամ անվստահություն: Առևտրով զբաղվող ցանկացած մարդ նախ պետք է վերը նշված հատկանիշներն ունենա, իսկ եթե չունի պետք է ամեն ինչ անի իր մեջ կոտրելու համար այդ կոմպլեկսները: Գնորդի հետ առաջին կոնտակտը չպետք է լինի սառը , ինչը կարող է նրան վանել, պետք է շփվել մաքսիմալ ջերմ և վստահ ձեր ապրանքի որակի և գնի համահունչությանը: Երբ գնորդը վաճառողին ասում է, որ ապրանքը թանկ է, վաճառողը նրբորեն պետք է նրան հակադարձի, որ առանց փորձելու որակը չի կարելի ապրանքի գինը թերագնահատել և որ որակն է թելադրում գինը: Պետք է կարողանալ գովել ապրանքը, բայց չափի մեջ:

Առևտրի մեջ ամենաբարդը սկիզբն է, երբ մարդը իր տարածքում պետք է ստեղծի իր շուկան: Դա բարդ է, բայց ոչ անհնար յուրաքանչյուր նպատակասլաց մարդու համար, ով ուզում է իր բիզնեսը աճեցնել: Սկզբնականում պետք է անկաշկանդ մարդկանց ներկայացնել ապրանքը, դա կարելի է անել մոտ շրջապատում՝ հարևան, բարեկամ , ընկեր, ծանոթ և այլն: Կարելի է նաև զանգել վերը նշված օղակի մարդկանց և պատմել ձեր ապրանքների մասին : Այնուհետև կամաց- կամաց պետք է լայնացնել օղակը և ավելի մեծ աուդիտորիա ներառել ապրանքի ներկայացման հարցում: Առևտրականը չպետք է հուսահատվի երբ օրինակ 2 օր ոչ մի ապրանք չի վաճառում, քանզի առևտրի մեջ վաճառքը չպետք է չափել որոշակի ժամանակով, այն կարող է լինել չափազանց ոչ ստաբիլ ժամանակի մեջ: Օրինակ դուք կարող եք 1 օրում վաճառել մեծ քանակությամբ ապրանք և 3 օր ոչինչ չվաճառել, կամ 2 օր լավ վաճառք անել, իսկ հաջորդող օրերին վաճառք չլինի կամ քիչ լինի: Ինչպես հսկացաք ամենակարևորներից մեկը հիասթափությունը հաղթահարելն է, իսկ դա ավելի հեշտ կլինի եթե դուք հասկանաք առևտրի այդ սխեման: Ցանկացած բիզնես սկսելուց առաջ մարդը պետք է հասկանա, որ շատ կարճ ժամանակում հնարավոր չի լինի ծաղկեցնել այն և որ ժամանակ է պետք շուկա ստեղծելու համար:

Եթե հետևեք այս խորհուրդներին և աշխատեք ձեր վրա ՝ հարգելի Բիոսի ընկերության աշխատողներ, ապա վստահ եղեք, որ հաջողությունն այլընտրանք չունի : եվ երբ դուք արդեն ստեղծած լինեք ձեր շուկան գնորդները իրենք կգան ձեզ մոտ ձեր ապրանքները գնելու , այդժամ շնորհակալ կլինեք ինքներդ ձեզ , որ ժամանակին կանգ չեք առել հիասթափության և հախուռնության պատնեշի առաջ և կոտրելով այդ պատնեշը հասել եք նրան ինչի մասին գուցե երազում էին շատերը:

Բոլորին ցանկանում եմ մեծ եկամուտներ և բարի առևտուր: Առողջ եղեք:

Հեղինակ՝ Զորո Ամիրյան

Comments


bottom of page