Ինչպե՞ս եմ ես հասել լավ արդյունքների Ցանցային բիզնեսում
- Զորո Ամիրյան
- 11 окт. 2018 г.
- 2 мин. чтения

10 տարի առաջ էր , երբ ես սկսեցի իմ օնլայն բիզնեսի կարիերան: Այդ ժամանակ ես շատ քիչ բան գիտեի դրա մասին և ինչպես շատերը թերահավատորեն էի վերաբերվում օնլայն համակարգին: ծանոթանալով տարբեր երկրներից մարդկանց հետ, տեսնելով նրանց բարձր արդյունքները ես մտածեցի, որ եթե նրանք կարողացել են հասնել նման աստիճանների ես ինչու՞ չեմ կարող: Իմ առաջին պրոեկտը շատ բարդ ստացվեց(Բնական է ամեն ինչում առաջինը դժվար է), բայց ես չկոտրվելով նայում էի դեպի առաջ, դեպի նպատակս, այն էր ՝ ստեղծել անկախ եկամուտ օնլայն բիզնեսի միջոցով: Անցավ որոշ ժամանակ և ես հասկացա, որ օնլայն բիզեսում ամենաարդյունավետը դա ցանցային բիզնեսն է: Ես սկսեցի զբաղվել ցանցային բիզնեսով, ուսումնասիրեցի դրա լավ և վատ կողմերը, սկսեցի համագործակցել տարբեր ընկերությունների և մարդկանց հետ ու այդ ամենը ես անում էի հավատով ու վստահությամբ , որ ինձ մոտ ստացվելու է: Իհարկե ունեցա շատ դժվար օրեր թե ֆինանսական և թե հոգեկան , բայց ես ինքնս ինձ խոստացել էի, որ երբեք չեմ հուսահատվելու : Այդ ժամանակահատվածում ես հասկացա, որ ցանցային բիզնեսում հաջողության հասնելու ամենակարևոր պայմաններն են.
1. Համբերատարություն և հավատ
2. նպատակին հասնելու կամք
3. Ցանցային առաջարկող ընկերության ճիշտ ընտրություն
4. Ընկրության պոտենցիալի հաշվարկում և իմ պոտենցիալի հետ համադրում
5.Ներդրումային ռիսկից չվախենալ եթե այն ոչ մեծ չափերի է
6.ինֆորմացիայի լիարժեք տիրապետում և այլն:
Ահա այս սկզբունքներն հասկանալով ես սկսեցի ՛՛քայլել ՛՛ ցանցային բիզնեսի ՛՛աստիճաններով՛՛:
Այստեղ ամենակարևորը անշտապողականությունն է ու հանգիստ բիզնեսին տրվելու կարողությունը: Ինչու՞ անշտապողականություն, որովհետև շտապողականության դեպքում դու հաշվում ես ժամանակը, իսկ հաշվելով ժամանակը համբերությունդ գնալով սպառվում է և դու քո փոքրիկ ուղեղում քո նշաձողն ես սահմանում՝ X ժամանակի մեջ հաջողության հասնելու գիծն ես գծում, իսկ դա ցանցայինի համար մեկ թշնամին է: Անշտապողականության դեպքում դու հասկանում ես, որ այդ կարճ ժամանակում, որում դու ուզում ես հասնելի բաղձալի հաջողությանը իրատեսական չէ, ուստի ենթագիտակցորեն դու սկսում ես չչափել ժամանակը, այլ ուղղորդվել միայն նպատակին հասնելու ուժեղ կամքով:
Ահա այս ամենը պահելով ես հասել եմ բարձր արդյունքների: Այժմ ես ընտրել եմ ցանցային բիզնես առաջարկող մի ընկերություն , որը ցանկացածին հնարավորություն կտա բարձրանալու, եթե վերջինս ուղղորդվի վերևում նշված սկզբունքներով: Այդ ընկերությունը ֆրանսիական Biosea ընկերությունն է:
Այժմ, երբ ես արդեն գտնվում եմ ցանցային բիզնեսի բարձրունքներից մեկում ՝ մտովի շնորհակալություն եմ հայտնում ինքնս ինձ, որ ժամանակին չեմ կոտրվել և առաջ եմ նայել , նայել եմ ուղիղ իմ նպատակի աչքերին:
Ցանցայինով զբաղվող ցանկացած մարդ պետք է ահա այս սզբունքներով առաջնորդվի և կգա ժամանակը, որ յուրաքանչյուր նման կերպ մտածող մարդ ինքն իրեն շնորհակալ կլինի և կհայտնվի ցանցային բիզնեսի ամենավերին աստիճանին:
Եվ վերջում ցանկանում եմ ասել հետևյալ փիլիսոփայական խոսքը.
Կյանում չի հաղթում հախուռնը և կամ խելագարը, այլ հաղթում է զուսպը, ինքնավստահը, համբերատարը:
Բոլորիդ մաղթում եմ մեծ հաջողություններ և դրանցից եկող մեծ եկամուտների բարի վայելում:
Հարցերի դեպքում գրեք մեզ մեր ֆեյսբուքյան աշխատանքային էջին ...
Հեղինակ՝ Զորո Ամիրյան
Commentaires