top of page

ՀՀ-ում 400-500 դոկտոր կա, 6000-ից ավելի թեկնածու, որոնցից շուրջ 4500-ը գիտության հետ բացարձակ կապ չո

  • Zohrap Amiryan
  • 23 янв. 2017 г.
  • 1 мин. чтения

Tert.am-ը գրում է.

Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանն այսօր հրավիրված ասուլիսին, որի թեման «Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծն էր» և քննարկումը՝ հնարավոր անցումը մեկ գիտական աստիճանի, նախ տեղեկացրեց, որ Հայաստանում առկա գիտական երկու աստիճանով՝ 400-500 դոկտոր կա և 6000-ից ավելի թեկնածու: Ըստ նրա՝ թեկնածուներից շուրջ 4500-ը գիտության հետ բացարձակ կապ չունի, և նրանց մի մասի համար գիտական աստիճանը պաշտոնի համար է՝ մեդալի նման մի բան: «Կամ բրիլիանտից մատանու նման մի բան. գնել են՝ արտագրված այստեղից-այնտեղից: Գիտական աստիճանի համար վճարում են, ես անիմաստ եմ համարում վճարել այն մարդկանց, որոնք գիտական հիմնարկներում չեն աշխատում»,-ասաց նա: Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանն այդքանով հանդերձ պարտադիր է համարում գիտության երկրորդ աստիճանի պահպանումը, քանի որ, ըստ նրա, դրանով ֆունդամենտալ հետազոտությունները կվերանան: Նա առաջարկում է գիտական երկրորդ աստիճանը պահպանել, խստացնել թեկնածու դառնալու համար պահանջները՝ նաև ծավալի տեսանկյունից։ «Գիտական երկրորդ աստիճանի նպատակն է խրախուսել, նպաստել ֆունդամենտալ հետազոտություններին, որոնք խորը բովանդակություն ունեն: Եթե չլինի կարիերայի այդպիսի աստիճան, ֆունդամենտալ գիտությունը կարող է ավելի թույլ զարգանալ: Էստոնիան, Լիտվան, Լատվիան, բոլոր տեղերում բողոք կա, որ այնտեղ վերանում են ֆունդամենտալ հետազոտությունները, մարդը տասնյակ տարիներ կարող է աշխատել դոկտորականի համար: Իհարկե, դոկտորականներ կան, որ թեկնածուականներից շատ վելի վատ վիճակում են.՝ պաշտոններից ելնելով, ծանոթներով են պաշտպանել»,-ասաց նա:

Մանրամասները` սկզբնաղբյուրում

Comments


bottom of page