top of page

ԱՄՆ-ում 16-րդ դարի Աստվածաշունչ է հայտնաբերվել, որում պատկերված է Մեծ Հայքի քարտեզը/tert.am

  • Zohrap Amiryan
  • 6 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի Lewis & Clark քոլեջի ուսանողներից մեկը 1599 թվականին Լոնդոնում տպագրված Աստվածաշունչ է հայտնաբերել քոլեջի գրադարանի ներքնահարկում: Ինչպես հաղորդում է CBC News-ը, այն էլիզաբեթ I թագուհու և Ուիլյամ Շեքսպիրի Աստվածաշունչն է եղել, որում հիշատակված է Մեծ Հայքի մասին: Մասնագետների խոսքով` Աստվածաշնչի բացառիկ հրատարակության մեջ հիմնական գրառումներն արված են փայտի վրա՝ այն էլ բարդ պատկերազարդումների միջոցով: Աստվածաշնչի «Եդեմի պարտեզի իրավիճակը» խորագրով բաժինն իրենից ներկայացնում է Միջին Արևելքի հնագույն քարտեզը, որում պատկերված են Մեծ Հայքը (The Great Armenia), Միջագետքը, Բաբելոնը և Պարսից ծոցը: Նշվում է, որ Աստվածաշունչը լավ վիճակում է գտնվում, որը կարող է համապատասխանել գրքերի պահպանության մերօրյա ստանդարտներին:

Comments


bottom of page