top of page

Արալեզ գյուղի երկու բնակիչներ տնից դուրս են եկել և չեն վերադարձել

  • mamul.am
  • 6 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Ոստիկանության Արարատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արալեզ գյուղի բնակչուհի, 2002 թ. ծնված Թամարա Օհանյանը, որը հոկտեմբերի 2-ին, ժամը 17-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել: Թամարա Օհանյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության Արարատի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 010-59-06-31, 098-88-93-37 և 1-02 հեռախոսահամարներով։ Նույն՝ Արալեզ գյուղի բնակչուհի, 1980 թ. ծնված Սուսաննա Գալստյանը նույնպես փնտրվում է, որի մասին ոստիկանությունը տարածել է հայտարարություն. որպես անհետ կորած որոնվում է նույն գյուղի բնակչուհի, 1980 թ. ծնված Սուսաննա Գալստյանը, որը հոկտեմբերի 2-ին, ժամը 7.30-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել: Սուսաննա Գալստյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Արարատի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 010-59-06-31, 098-88-93-37 և 1-02 հեռախոսահամարներով։

Comments


bottom of page