Լայնորեն կիրառվող բանոնով դիետա, որի օգնությամբ հնարավոր է 1 շաբաթում նիհարել 5 կգ/tert.am
- Zohrap Amiryan
- 6 окт. 2016 г.
- 2 мин. чтения

Ճապոնացի բժիշկ Խիտոսի Վատանաբեին հանրությանն է ներկայացրել ավելորդ քաշից ազատվելու սեփական փորձը: Խոսքը վերաբերվում է առավոտյան կիրառվող բանանով դիետաին, որը լայնորեն կիրառվում է ԱՄՆ-ում: Մասնագետը նշում է, որ բանանի համադրությունը սենյակային ջերմաստիճանի ջրի հետ հանգեցնում է նյութափոխանակության արագացման, այդ պատճառով այս դիետային հետևող յուրաքանչյուր մարդ կարող է ճաշի և ընթրիքիի ժամանակ ուտել ցանկացած բան ու շարունակել նիհարել: Բացի այդ, բանանը պարունակում է մեծ քանակությամբ կայուն օսլա, որն էլ և հագեցվածության զգացողություն է առաջացնում: Այդ ամենի արդյունքում տեղի է ունենում ճարպերի այրման ինտենսիվ պրոցես: Իսկ սենյակային ջերմաստիճանի ջուրը բարելավում է մարսողությունն ու նվազեցնում է քաղցի զգացողությունը: Ճապոնական դիետա
1. Հարկավոր է ամեն օր քնել 12:00-ից առաջ
2. Ոչ մի դեպքում չի կարելի գերսնվել:
3. Սննդակարգից բացառել կաթնամթերքներն ու ալկոհոլը:
4. Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պարտադիր չէ:
5. Միակ թույլատրելի հեղուկը ջուրն է: Դիետիկ սննդակարգ
Նախաճաշ.1 կամ մի քանի չհասունացած բանան և 1 բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր:
Ճաշ. ըստ ցանկության:
Ընթացքում կարող եք թեթև որևէ բան համտեսել, ցանկալի է մրգեր:
Ընթրիք.ըստ նախասիրության, շատ կարևոր է չսնվել 20:00-ից հետո և սննդակարգից բացառել աղանդերը:
Ճապոնական դիետայի դրական կողմերը
1. Բարձր նյութափոխանակություն և օրվա ընթացքում գերսնման հավանականության նվազեցում, 2. Սննդակարգից կոֆեինի բացառումը նպաստում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կարգավորմանն ու ախորժակի նվազեցմանը, 3. Վաղ կատարած նախաճաշը թույլ է տալիս խուսափել ուշ ժամին որևէ բան համտեսելուց ու կրճատում է ավելորդ կալորիաների օգտագործումը, 4. Սննդակարգից կաթնամթերքների ու աղանդերի բացառումը(որոշ ժամանակ) նվազեցնում է շաքարի ու ճարպերի քանակությունը, 5. Բանանը վիտամիններով ու հանքանյութերով հարուստ միրգ է:
Ճապոնական դիետայի բացասական կողմերը
Որոշ մարդիկ չեն կարողանում լավ յուրացնել մաքուր ածխաջրեր(հատկապես նրանք, ովքեր ունեն հիպոգլիկեմիա),
Ֆիզիկական ակտիվության ոչ պարտադիր առկայությունը,
Այնպես որ, եթե երկար ժամանակ ջանում եք նիհարել, սակայն դա ձեզ մոտ չի ստացվում, կարող եք փորձել այս դիետան, չէ որ այն և հաճելի է և համեղ:
Աղբյուրը՝ takprosto.cc
Opmerkingen