Վրաստանում ադրբեջանական գյուղ են ժամանել հատուկջոկատայիններ. քվեարկությունը դադարեցվել է/tert.am
- Zohrap Amiryan
- 8 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ավարտին մնացել են հաշված րոպեներ, ամենաթեժ կետերից էր Մառնեուլիի շրջանի ադրբեջանաբնակ Կիզիլ-Աջլո գյուղի թիվ 48 ընտրատարածքը, որտեղ Rustavi2.com-ի փոխանցմամբ՝ քվեարկությունը դադարեցվել է: Պատճառն այն է, որ իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցության աջակիցները փորձել են կրկնակի քվեարկություն և «կարուսել» իրականացնել, ինչից հետո «Միացյալ ազգային շարժման» և «Վրացական երազանքի» աջակիցներն ընդհարվել են: Անհայտ անձինք քարեր են նետել ոստիկանների և ընտրատեղամասի պատուհանների ուղղությամբ, Մառնեուլի են ժամանել Ներքին գործերի նախարարության հատուկջոկատայինները, որոնք ընտրատեղամասից հեռացրել են հանձնաժողովի անդամներին:
Մառնեուլիում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություններով հանդես են եկել քաղաքական ուժերի ներկայացուցիչները: «Պաատա Բուրճուլաձե-Պետությունը ժողովրդի համար» ընտրական դաշինքի առաջնորդ Պաատա Բուրճուլաձեն մամուլի ասուլիսի ժամանակ խաղաղության կոչ է արել, իսկ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին հորդորել է ընդունել, որ պարտվել է. «Նա պարտվել է, թող տղամարդու պես պահի իրեն»: «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Իրակլի Կոպախիձեն կատարվածի մեջ մեղադրել է «Միացյալ ազգային շարժմանը»: Միջադեպին անդրադարձել է նաև «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, որն ասել է, որ մեղավորները պատժվելու են:
Տեսանյութը՝այստեղ։
http://www.tert.am/am/news/2016/10/08/hatukjokatayinner/2157292
Commentaires