Поиск
Ռուսաստանը ցինիկաբար չարաշահեց վետոյի իրավունքը. ՄԱԿ-ում Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ/1in.am
- Zohrap Amiryan
- 9 окт. 2016 г.
- 1 мин. чтения

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մեթյու Ռայքրոֆթը հայտարարել է, որ Ռուսաստանը ցինիկաբար չարաշահեց ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամի արտոնությունները և պատասխանատվությունը՝ վետո դնելով Հալեպի հարցով Ֆրանսիայի բանաձևի վրա: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Վետոն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չթողեց միասնականության հնարավորություն, որը գոնե Սիրիայի ժողովրդի տառապանքների դադարեցման փոքր-ինչ հույս կտար: Այն գցեց Անվտանգության խորհրդի հեղինակությունը աշխարհի աչքում: Այդ վետոն իրենից ներկայացնում է ՄԱԿ-ի ԱԽ անդամի արտոնությունների և պատասխանատվության ցինիկ չարաշահում»,- հայտարարել է Ռայքրոֆթը:
http://www.1in.am/2025173.html
Comentários