5 ըմպելիք, որոնք կօգնեն բարելավել առողջական վիճակն ու ազատվել ավելորդ քաշից. բաղադրատոմսեր/tert.am
- 10 окт. 2016 г.
- 3 мин. чтения

Ճարպերի կուտակումը, որը պայմանավորված է ավելորդ քաշով ու գիրությամբ, խնդիր է ոչ միայն գեղագիտական տեսանկյունից:
Ավելորդ կիլոգրամները բացասաբար են ազդում ոչ միայն կազվածքի, այլև ինքնագնահատականի և ընդհանուր առողջական վիճակի վրա՝ նպաստելով տարբեր քրոնիկ հիվանդություններ առաջացմանը, ինչպիսիք են լյարդի ճարպակալումը, շաքարային դիաբետը, սրտանոթային հիվանդությունները և այլն:
Սակայն, բարեբախտաբար, կան ավելորդ քաշի դեմ պայքարի բազմաթիվ միջոցներ: Հարկ է հիշել, որ ժամանակին այս խնդիրը լուծելու դեպքում հնարավոր է խուսափել տհաճ հետևանքներից:
Ժամանակակից աշխարհում շատերն են տառապում հիվանդություններով, որոնք պայմանավորված են սխալ ապրելակերպով և մեծ մասամբ սնունդով: Սակայն ամեն ինչ կարելի է ուղղել՝ հարցին պատասխանատվությամբ մոտենալով: Բոլորն էլ կարող են հրաժարվել վատ սովորություններից, վարել ավելի առողջ ապրելակերպ և պարբերաբար մաքրել օրգանիզմը բնական ըմպելիքների օգնությամբ:
Տաք լիմոնադ
Կիտրոնով տաք ջուրը կամ տաք լիմոնադը ամենապարզ և օգտակար ըմպելիքներից է, որը կարելի է խմել ամեն օր: Ցանկության դեպքում այս լիմոնադին կարելի է նաև մեղր ավելացնել:
Այս ըմպելիքը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, հակաօքսիդանտներ և օգտակար ու կարևոր հանքանյութեր: Այս միկրոտարրերն օգնում են մաքրել օրգանիզմը տոքսիններից, կարգավորում են մարսողությունը և ամրապնդում են իմունային համակարգը՝ կանխելով բազմաթիվ հիվանդությունների առաջացումը:
Սոված փորին ընդամենը մի բաժակ կիտրոնով տաք ջուր խմելը բավական է նյութափոխանակությունը խթանելու և ավելորդ քաշի կորստին նպաստելու, ինչպես նաև վաղաժամ ծերացումը կանխելու համար:
Բաղադրությունը.
· 1 հատ թարմ կիտրոն,
· ½ լիտր տաք ջուր,
· 1 թեյի գդալ մեղր (ըստ ցանկության):
Պատրաստման եղանակը.
Քամել կիտրոնի հյութը, ավելացնել ջուրը և ցանկության դեպքում ավելացնել նաև մեղր: Խորհուրդ է տրվում այս ըմպելիքի մի բաժակը խմել առավոտյան սոված փորին, այնուհետև խմել այն օրվա ընթացքում՝ ամեն անգամ ուտելուց առաջ մեկական բաժակ:
Սերմերով յոգուրտ
Առողջ աղիները մարդու առողջության գրավականն են, քանի որ մեծ նշանակություն ունեն իմունային համակարգի աշխատանքի համար և պատասխանատու են որոշ հորմոնալ գործընթացների համար:
Բնական յոգուրտը պարունակում է պրոբիոտիկներ՝ օգտակար բակտերիաներ, որոնք անհրաժեշտ են աղիների առողջ միկրոֆլորայի պահպանման համար: Պրոբիոտիկները պաշտպանում են աղիները վնասակար բակտերիաներից ու միկրոօրգանիզմներից:
Բաղադրությունը.
· 1 բաժակ բնական յոգուրտ,
· 1 ճաշի գդալ կտավատի սերմեր (14 գ.),
· 1 ճաշի գդալ քունջութ (14 գ.),
· 1 ճաշի գդալ արևածաղկի սերմեր (14 գ.):
Պատրաստման եղանակը
Կտավատի ու արևածաղկի սերմերը և քունջութն ավելացնել յոգուրտին, լավ խառնել, այնուհետև թրմել 30 րոպե և խմել: Շատ կարևոր է, որ յոգուրտը լավ թրմվի, քանի որ այդ դեպքում այն դառնում է էլ ավելի օգտակար ու սննդարար:
Կանաչ թեյ
անաչ թեյը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, վիտամիններ, հանքանյութեր և այլ օգտակար նյութեր, որոնք օգնում են մԿաքրել օրգանիզմը տոքսիններից, խթանում են նյութափոխանակությունն ու բարելավում մազերի ու մաշկի առողջական վիճակը:
Բաղադրությունը.
· 1,5 թեյի գդալ կանաչ թեյ (7,5 գ.),
· 1 բաժակ տաք ջուր (250 մլ.),
· մեղր՝ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը.
1,5 թեյի գդալ կանաչ թեյն ավելացնել մի բաժակ տաք ջրին և թրմել: Ցանկության դեպքում ըմպելիքը կարելի է քաղցրացնել բնական մեղրով: Խորհուրդ է տրվում մի բաժակ կանաչ թեյը խմել սոված փորին, այնուհետև ևս մեկը կամ երկուսը քնելուց առաջ:
Կանաչ հյութ
Ավելորդ քաշի դեմ պայքարում լավագույն օգնականներից մեկը կանաչեղենն է: Այն ոչ միայն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ առանց օրգանիզմին ու առողջությանը վնաս հասցնելու, այլև առհասարակ շատ օգտակար է առողջության համար:
Կանաչեղենը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր, հակաօքսիդանտներ ու քլորոֆիլ: Այս բոլոր տարրերը նպաստում են օրգանիզմը տոքսիններից ու շլակներից մաքրելուն և ամրապնդում են այն օրգանների առողջությունը, որոնք պատասխանատու են օրգանիզմի մաքրման համար (թոքեր, լյարդ, երիկամներ և աղիներ):
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կիտրոնով ու մաղադանոսով պատրաստված կանաչ հյութի բաղադրատոմսը: Այս հյութի բաղադրիչներն օժտված են մաքրող ու միզամուղ հատկություններով, ինչի շնորհիվ օգնում են ավելի արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Բաղադրությունը.
· 1 կապ մաղադանոս,
· 1 հատ կիտրոն
· 1 բաժակ ջուր (250 մլ.)
Պատրաստման եղանակը.
Մաղադանոսն ու կիտրոնը մի բաժակ ջրով մանրացնել հարիչի օգնությամբ, մինչև դառնա համասեռ զանգված և խմել սոված փորին: Կուրսը տևում է 5 օր, որից հետո անհրաժեշտ է անել 10 օր տևողությամբ դադար և կարելի է կրկնել կուրսը:
Այս ըմպելիքը կօգնի ավելի շատ կալորիա այրել և կհագեցնի օրգանիզմը գրեթե բոլոր անհրաժեշտ ու կարևոր հանքանյութերով ու վիտամիններով:
Սեխի հյութ
Այս բնական հյութը, ոչ միայն թույլ է տալիս ազատվել ավելորդ քաշից՝ առանց օրգանիզմին վնաս հասցնելու, այլև թույլ չի տալիս, որպեսզի ավելորդ հեղուկը կուտակվի հյուսվածքներում: Հյուսվածքներում կուտակված հեղուկ պատճառով կարող են առաջանալ բորբոքումներ և ի հայտ գալ ցավոտ զգացողություններ մարմնի տարբեր հատվածներում:
Շնորհիվ հակաօքսիդանտների և մի շարք այլ սննդարար նյութերի պարունակությանը՝ այս ըմպելիքը բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը: Սեխի հյութը խթանում է նյութափոխանակությունը և օգնում է կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
Բաղադրությունը.
· 1/2 մանր կտրատած սեխ,
· 1 բաժակ ելակ (225 գ.),
· 4 տերև հազար,
· 1 բաժակ ջուր (200 մլ.):
Պատրաստման եղանակը.
Բոլոր բաղադրիչները մանրացնել հարիչի օգնությամբ, մինչև դառնա համասեռ զանգված: Սեխի հյութը խորհուրդ է տրվում խմել օրական երկու անգամ: Առաջին բաժակը հարկավոր է խմել առավոտյան սոված փորին, իսկ երկրորդը՝ քնելուց առաջ:
Նյութի աղբյութը՝ econet.ru
http://med.tert.am/am/news/2016/10/10/ympeliqner/24443



















Комментарии