top of page

Լավագույն վարժությունները՝ նստանյարդի ցավը մեղմացնելու համար/tert.am

  • 10 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Նստանյարդը սկսվում է ողնաշարի գոտկատեղային հատվածից և ձգվում մինչև ոտնաթաթը, ուստի դրա սեղմվելու դեպքում ցավը չափազանց ուժգին է լինում:

Որպես կանոն, նստանյարդի սեղմում ասելով, նկատի է առնվում ոտքի ետևի հատվածի մկանների էլաստիկության ու ճկունության կորուստը: Սա հաճախ կապված է լինում մկանների տարիքային կարճացման հետ, որը կարող է սկսվել 30-35 տարեկանից հետո:

Ավանդական բուժումը ենթադրում է ախտորոշում ու համապատասխան դեղամիջոցների ընդունում, սակայն ավելի լավ կլինի չսահմանափակվել միայն ցավազրկողներով: Բուժման ընթացքում պարզ վարժություններ կատարելով՝ կարելի է շատ ավելի արագ ազատվել ցավից:

Վարժություններ նստանյարդի սեղմվելու դեպքում

Ձգող վարժությունները կարող են շատ օգտակար լինել, քանի որ օգնում են բուժել բորբոքումները և դրանով իսկ մեղմացնել ցավը: Իհարկե դրանք կատարելը կարող է շատ դժվար լինել, ուստի հարկավոր է լինել շատ զգույշ ու դանդաղ շարժվել:

1. Պառկել հատակին, ծալել հիվանդ ոտքը և զգուշորեն ձգել այն դեպի ուսը: Երբ ոտքն արդեն հնարավորինս ձգված կլինի, հարկավոր է մնալ այդ դիրքում 30 վայրկյան, այնուհետև ուղղել ոտքը, մի փոքր հանգստանալ և կատարել ևս երկու մոտեցում:

2. Պառկել հատակին, ոտքերը ծալել և զգուշորեն մոտեցնել կրծքին՝ առանց կոնքը հատակից բարձրացնելու:

Ոտքերը խաչել, ինչպես պատկերված է նկարում, և ձեռքերով բռնելով առողջ ոտքը՝ ձգել: Պահել ոտքերն այդ դիրքում 30 վայրկյան, այնուհետև իջեցնել և վերադառնալ սկզբնական դիրք: Կատարել ևս երկու մոտեցում:

Հարկ է հիշել, որ շարժվելն իշիազի դեմ պայքարի լավագույն միջոցն է: Այդպես մարդը խթանում է արյան շրջանառությունը՝ ազատվելով մկաններում նստվածքներից և արագացնելով ապաքինումը:

Նյութի աղբյուրը՝ takprosto.cc

http://med.tert.am/am/news/2016/10/10/nstanyard/24381

Комментарии


bottom of page