top of page

Կատարակտ. առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը/med.tert.am

  • 10 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Կատարակտը դա պաթոլոգիա է, որը բնութագրվում է աչքի ոսպնյակի դանդաղ մթագմամբ (թափանցիկության խանգարմամբ): Ոսպնյակը համարվում է յուրօրինակ օպտիկական ոսպնյակ: Այս պաթոլոգիան առավել հաճախ առաջանում է վնասվածքի, ժառանգական հիվանդությունների և գլյուկոկորտիկոիդներով երկարատև բուժման արդյունքում: Այն վիրահատում են ֆակոէմուլսիֆիկացիայի մեթոդով, որի ընթացքում աչքի մեջ տեղադրվում է արհեստական ոսպնյակ:

Հղիության ընթացքում վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների կամ ուժեղ դեղամիջոցների ընդունման հետևանքով պտուղի մոտ կարող է նկատվել բնածին կատարակտ: Այն լինում է միակողմանի և երկկողմանի:Առավել հաճախ հանդիպում է 2-րդ տեսակը: Պաթոլոգիայի առաջացման պատճառներն են • 45 տարեկանից բարձր տարիքը • 2-րդ կամ 1-ին տիպի շաքարային դիաբետը • Հարազատների մոտ կատարակտի առկայությունը • Աչքի վնասվածքների կամ բորբոքային պրոցեսների առկայությունը

• Աչքի վիրահատական փոփոխությունները

• Գլյուկոկորտիկոիդների բավականին երկարատև ընդունումը • Ծխելը • Իոնացնող ճառագայթումը • Ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարատև ազդեցությունը

Շատերը կարծում են, որ այս հիվանդությունը կարող է առաջանալ հեռուստացույցի երկարատև դիտման կամ գիրք կարդալու արդյունքում:Սակայն այդ կարծիքը սխալ է: Կլինիկան Կատարակտի դեպքում աչքերից մեկի փակելու արդյունքում առաջանում է իրերի կրկնապատկում: Հիվանդների մոտ առաջանում է տեսողության մթագնում ու լղոզվածություն, որը հնարավոր չի լինում կարգավորել ակնոցների միջոցով: ՀԻվանդները հաճախակի տառապում են կարճատեսությամբ և գիշերային ժամերին վառ լույսեր են տեսնում: Կատարակտով հիվանդների մոտ զգալիորեն վատանում է գունային տեսողությունը և բարձրանում է պայծառ լույսի նկատմաբ զգայնությունը: Եթե այն ժամանակին չբուժել այն կարող է հանգեցնել կուրության: Բուժումը Գոյություն ունեն կոնսերվատիվ և վիրաբուժական մեթոդներ:Կոնսերվատիվ թերապիան ներառում է աչքերի մեջ վիտամինային կաթիլների կաթեցումը:Դեղորայքային բուժումը նվազեցնում է ընդամենը ոսպնյակի մթագման արագությունը: Որպեսզի հնարավոր լինի մեկընդմիշտ ազատվել այդ պաթոլոգիայից, հարկավոր է վիրաբուժական միջամտություն, որի ժամանակ կատարվում է մթագնած ոսպնյակի հեռացում և այն փոխարինվում է արհեստական ոսպնյակով: Ոսպնյակը կարող է լինել պլաստիկե կամ սիլիկոնային: Աղբյուրը՝ gogetnews.info

http://med.tert.am/am/news/2016/10/09/katarakt/12044

Комментарии


bottom of page