Կոկորդաբորբ (լարինգիտ). ախտանշանները, հիվանդության ընթացքն ու բուժումը/tert.am
- 10 окт. 2016 г.
- 2 мин. чтения

Կոկորդաբորբի դեպքում բորբոքվում է կոկորդի լարձաթաղանթն ու առաջանում է այտուցվածություն: Հիվանդության տեսակը. կոկորդաբորբը սուր կամ քրոնիկ հիվանդություն է: Հիվանդությունը սկսվում է տեղային կամ ընդհանուր օրգանիզմի գերսառեցման հետևանքով, ձայնալարերի գերլարման պատճառով: Ծխողներն ու ալկոհոլի սիրահարները բոլորից ավել շատ են հակված այս հիվանդության: Ախտանշաներն ու հիվանդության ընթացքը. Կոկորդաբորբի սուր տեսակի ախտանշանների դրսևորումը արտահայտվում է կոկորդի չորությամբ կամ կոկորդի քերծման զգացումով: Այն ուղղեկցվում է չոր հազով, որին էլ հաջորդում է խորխի հոսքը: Ձայնի տեմբրը նստում է և այն դառնում է խռպոտ կամ առհասարակ ձայնը կորում է: Կլանումը ուղեկցվում է ցավային զգացողությամբ ու նկատվում է ջերմության մի փոքր բարձրացում: Հիվանդության տևողությունը մեկ շաբաթից մի փոքր ավել է: Հիվանդության սխալ բուժման դեպքում կարող է առաջանալ հիվանդության սուր կամ երկարաձգված տեսակի դրսևորում: Կոկորդաբորբի երկարատև տեսակի դրսևորմանը նպաստում են նույն գործոնները, որոնք որ առկա են սուր բորբոքման դեպքում: Սակայն հիվանդության քրոնիկ տեսակը հանդիսանում է երկարաժամկետ, որի հետևանքով էլ տեղի է ունենում հյուսվածքների դիստրոֆիա: Բորբոքման աստիճանի ծանրությունից կախված, երկարատև լարինգիտը կարող է վերածվել ատրոֆիկ ու հիպերտրոֆիկ ձևերի: Ախտորոշումը՝ Նման տեսակի բորբոքման հյատնաբերումը տեղի է ունենում բժշկական հետազոտության միջոցով: Բժշկի կողմից ավշային հանգույցների այտուցվածության, բերանի խոռոչի ու կոկորդի բորբոքային փոփոխությունների հայտնաբերման դեպքում վերցնում են համապատասխան անալիզներ: Հետազոտվելուց ու անլիզների արդյունքների ուցումնասիրությունից հետո բժիշկը նշանակում է բուժման համար դեղամիջոցներ: Իսկ բարդացումների դեպքում իրականացվում է հավելյալ պրոցեդուրաներ՝ անուղղակի լարինգոսկոպիայի և ստրոբոսկոպիայի միջոցով: Դա թույլէ տալիս ավելի խորքային ուսումնասիրել կոկորդում առկա խնդիրներն ու հյուսվածքների նմուշներ վերցնել բիոպսիայի համար, որի շնորհիվ հնարավոր կլինի բացառել քաղցկեղային հիվանդությունների զարգացումը: Բուժումը Առաջին հերթին հարկավոր է ազատվել նպաստող գործոններից: Որոշակի ժամանակով հարկավոր է ապահովել կոկորդի լիարժեք հանգիստը, որի ժամանակ չի կարելի խոսել: Բժշկի կողմից նշանակվում են հակաբիոտիկների ու հազի դեմ պայքարող համալիր դեղորայքային բուժում: Արգելվում է ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, քաղցրավենիքների ու համեմունքների օգտագործումը: Դրական ազդեցություն կարող է կոկորդի վրա թողնել տաք ընպելիքները (կերակրի սոդայով ու հանքային ջրով կաթը), բերանի խոռոչի ողողումը երիցուկի եփուկով, պարանոցի տաքացումը վիրակապերի կամ տաք կոմպրեսների միջոցով ու ոտքերի տաք վանանների ընդունումը: Բացի այդ իրականացվում է տարբեր տեսակի ֆիզոթերապիաներ: Բուժումը ժողովրդական միջոցներով Նման բորբոքման բուժումը ժողովրդական միջոցներով անցկացնելու դեպքում հարկավոր է հիշել այն մասին, որ դա հանդիսանում է ընդամենը հավելյալ թերապիա: Դեղորայքային բուժման կուրսը նշանակվում է ԼՕՌ բժշկի կամ ֆիթիզատրի կողմից: Մինչ ժողովրդական միջոցների օգտագործումը համոզվեք, որ ալերգիկ չեք օգտագործվող բաղադրիչների նկատմաբ: Շատ զգույշ պետք է լինել երեխաների կոկորդաբորբի դեպքում, այդ դեպքում բուժումը նշանակում է միայն բժիշկը: Եթե ժողովրդական միջոցների երկարատև կիրառումից հետո ցանկալի արդյունքներ չեք ունենում, ապա հարկավոր է անմիջապես խորհրդակցել բժշկի հետ, որպեսզի կանխեք սուր կոկորդաբորբի վերածումը քրոնիկ կոկորդաբորբի: Աղբյուրը՝ trental.ru
http://med.tert.am/am/news/2016/10/09/laringit/24366



















Комментарии