Հայրս ասաց, որ երբ ազատվի, վերադառնալու է Արցախ. Զարուհի Հայրապետյան (տեսանյութ)/araratnews.am
- 10 окт. 2016 г.
- 1 мин. чтения

«Այսօր ես այստեղ պայքարում եմ հորս ազատության համար և հպարտությամբ եմ քայլում, որովհետև ավելի քան վստահ եմ, որ հայրս ոչ մի հանցանք չի գործել»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լևոն Հայրապետյանի աղջիկը՝ Զարուհի Հայրապետյանը, ով տեղեկացրեց, որ հոր հետ տեսակցությունն արգելված է:
«Միայն վերջերս հնարավորություն ընձեռվեց հեռախոսով խոսել նրա հետ: Նա ասաց, որ երբ ազատվի, վերադառնալու է Արցախ և շարունակելու է իր բարի գործը: Իսկ առողջական վիճակը, բնականաբար, այդ պայմաններում չի կարող լավ լինել, բայց նա շատ ուժեղ է, և կարծում եմ, որ այս փորձությունն էլ կհաղթահարի»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա էր նաև «Ի աջակցություն Լևոն Հայրապետյանի» նախաձեռնության անդամ Հայկազ Մակարյանը, որն ասաց, որ արդեն երկու ամիս է` ռուսաստանաբնակ գործարար Լևոն Հայրապետյանին տեղափոխել են Մորդովիայի բանտ, որտեղ նրա պայմաններն անտանելի են: «Այդ բանտն իր պայմաններով Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից է: Պարոն Հայրապետյանը չգիտի, թե սա ում պատվերն է, և այս անտարբերությունը նրան ավելի է սպանում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
http://araratnews.am/hayrs-asac-or-erb-azatvi-veradarnalu-e-arcax-zaruhi-hayrapetyan-tesanyuth/



















Комментарии