top of page

ՃՏՊ Տավուշի մարզում. ՊՆ կապիտանը մահացել է/tert.am

  • 10 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 10-ին, ժամը 13.21-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Երևան հատվածի 13-րդ կմ-ին բախվել են «Մերսեդես» մակնիշի 34 RF 616 (վարորդ՝ Ա. Ա.) և «ՎԱԶ 2107» մակնիշի 34 NV 824 պետհամարանիշներով ավտոմեքենաները (վարորդ՝ 1988 թ. ծնված Վ. Հ.), ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդ Վ. Հ.-ը տեղում մահացել է: Փրկարարները հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Shamshyan.com կայքի տեղեկություններով՝ մահացած Վ. Հայրապետյանը զինվորական էր, կոչումով՝ կապիտան։

http://www.tert.am/am/news/2016/10/10/tavush/2158793

Комментарии


bottom of page