top of page

Սերը տարիք չի ճանաչում. 71-ամյա չինացին ամուսնացել է 114-ամյա չինուհու հետ/tert.am

  • 10 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Չինաստանի 114-ամյա բնակչուհի Չժանը մեկ տարվա մտորումներից հետո համաձայնել է ամուսնանալ 71-ամյա երկրպագուհի` Չժենի հետ: Ինչպես հաղորդում է Ntv.ru-ն` վկայակոչելով չինական աղբյուրը, տարեց զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Չինաստանի Սինցզյան-Ույգուր ինքնավար մարզի Կաշգար շրջանում: Պսակադրության արարողությունից հետո Չժենը պատմել է, որ ապագա կնոջ հետ ծանոթացել է ծերանոցում և առաջինը նրան հիացրել է այն, որ Չժանը պատրաստում է: Այնուհետև չինացին սկսել է նկատել, որ Չժանը նաև լատ լավ անձնավորություն է: Չինացին խոստովանել է, որ մեկ տարուց ավելի է, ինչ փորձում էր գրավել սիրելիի սիրտը և չէր դադարում սիրահետել նրան, թեև չինուհին բազմիցս մերժել էր իրեն:

http://www.tert.am/am/news/2016/10/10/china/2158867

Комментарии


bottom of page