Վանաձորի քաղաքապետ ընտրվեց Մամիկոն Ասլանյանը/1in.am
- 10 окт. 2016 г.
- 2 мин. чтения

Վանաձոր քաղաքում այսօր տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո ձևավորված նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում ավագանու անդամների փակ քվեարկությամբ Վանաձորի քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը: Վերջինիս օգտին քվեարկել էր 19 մարդ, թեև ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին ունեին 15 ձայն։
Քվեարկության մեկնարկից առաջ Վանաձորի ավագանու անդամները ոչ մի կերպ չէին կարողանում համաձայնության գալ քվեարկության կարգի վերաբերյալ: Մասնավորապես, թեժ բանավեճ էր գնում, թե ինչ գույնի գրիչով պետք է կայանա քվեարկությունը: Ի վերջո, երկար քննարկումների արդյունքում հաշվիչ հանձնաժողովը գրավոր կարգով սահմանեց, որ քվեարկությունը լինելու է կապույտ գույնի գրիչով, իսկ այլ գույնի գրիչով քվեաթերթիկը կհամարվի անվավեր:
Քվեարկությունը երկար ժամանակ չէր մեկնարկում նաև այն պատճառով, որ կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր ավագանու անդամ չեն, քվեարկության սենյակում էին և, ըստ հաշվիչ հանձնաժողովի անդամների, խանգարում էին քվեարկությունը սկսելուն: Ի վերջո, երկար վեճերից և քննարկումներից հետո քվեարկությունը մեկնարկեց: Քվեարկությունը ևս առանջ միջադեպերի չանցավ: Ավագանու անդամներից մեկը քվեարկությունից հետո բաց քվեաթերթիկով դուրս եկավ խցիկից և դուրս գալուց հետո միայն սկսեց ծալել քվեաթերթիկը, ինչն առաջացրեց ավագանու ՀՀԿ-ական անդամների զայրու յթը:Վանաձորի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանը պնդում էր, որ կոպիտ խախտում է կատարվել, քանի որ քվեարկությունը պետք է ընթանա փակ և գաղտնի: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ ԼՀ-ն բաց է քվեարկու,մ, իսկ եթե որևէ մեկը կարծում է, որ դա օրենքի խախտում է, կարող է դիմել դատարան: Հաշվիչ հանձնաժողովի անդամները քննարկեցին միջադեպը և հայտարարեցին, որ հանձնաժողովի 5 անդամներից երեքը կողմ է քվեարկել, որ օրենքի խախտում չի եղել, քվեն անվավեր չէ, և քվեարկությունը պետք է շարունակվի: Քաղաքապետի ՀՀ Կ-ական թեկնածուն չհամաձայնեց հանձնաժողովի որոշման հետ՝ ընդգծելով, որ անօրինական որոշում է կայացվում: Նա «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմնակիցներին մեղադրեց քվեարկության բնականոն գործընթացը խաթարելու մեջ: Երկարատև բանավեճից հետո քվեարկությունը շարունակվեց: Բաց քվեարկած ավագանու անդամը հանձնաժողովի որոշմամբ հանձնեց իր քվեաթերթիկը, ստացավ նոր քվեաթերթիկ և կատարեց իր ընտրությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Վանաձորում ստորագրվել էր Բարգավաճ Հայաստան, Հայկական վերածնունդ և Լուսավոր Հայաստան կուսակցությունների համագործակցության հուշագիր, որի կետերից մեկը Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին ԼՀԿ ավագանու ցուցակը գլխավորող համայնքի ղեկավարի թեկնածու Քրիստ Մարուքյանին պաշտպանելու մասին էր:
http://www.1in.am/2025977.html



















Комментарии