Վարսակի շիլան օգնում է կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը/tert.am
- 10 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Արյան մեջ խոլեստերինի մակարդակն իջեցնելու և այն նորմայի սահմաններում պահելու համար բժիշկները խորհուրդ են տալիս սննդակարգի մեջ ներառել վարսակի շիլա: Նման եզրահանգման նրանք եկել են հատուկ ուսումնասիրությունից հետո:
Տորոնտոյի Կիրառական կենսաբանության համալսարանի գիտնականներն իրենց հետազոտություններն անց են կացրել՝ պարզելու համար, թե հացահատիկների որ տեսակն է նպաստում արյան շրջանառության կարգավորմանն ու կանխում գլխուղեղի կաթվածը: Ավելի վաղ ամերիկացի գիտնականները պարզել են, որ վարսակը մաքրում է օրգանիզմը LDL նյութերից՝ «վատ» խոլեստերինից:
Հատկանշական է, որ վարսակն օգտակար կարող է լինել միայն ջերմային մշակման ենթարկվելու դեպքում՝ այսինքն շիլայի տեսքով:
Նյութի աղբյուրը՝ gogetnews.info
http://med.tert.am/am/news/2016/10/10/varsak/24405



















Комментарии