top of page

Քո երեխաների համար ենք արել. դատավորը վրդովվել է Խանդոյանի խոսքից եւ հեռացրել դահլիճից/armtimes.com

  • 10 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանն այսօր դատական սանկցիա է կիրառել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի նկատմամբ՝ նրան նիստերի դահլիճից հեռացնելով:

Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը: Նա ասաց, որ այսօր դատարանում քննվում էր Խանդոյանի կալանքի երկարացման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը: Ղարագյոզյանն ասաց, որ պաշտպանները ներկայացրին բողոքը, որից հետո խոսեց Արայիկ Խանդոյանը: «Նա ասաց, որ այն ինչ արել է դատավորի, նրա երեխաների, ժողովրդի համար է արել: Դատավորը, սակայն վրդովվեց նրա խոսքից եւ սկսեց բարձր խոսել, գիրքը սեղանին հարվածեց` ասելով՝ իմ հետ գործ չունես: Դրանից հետո դատարանը դատական սանկիցա կիրառեց նրա նկատմամբ՝ հեռացնելով նիստերի դահլիճից: Քանի որ իմ պաշտպանյալը հեռացվեց ես բոյկոտեցի եւ դուրս եկա դահլիճից: Հետո իմացա, որ մեր բողոքը մերժվել է»,-մանրամասնեց պաշտպանը:

Նա ասաց, որ կբողոքարկեն դատարանի այս որոշումը: Ինչ վերաբերում է դատավորի պահվածքին, ապա Արա Ղարագյոզյանն ասաց, որ դատարանը խախատեց վարքագծի կանոնները եւ իր պաշտպանյալի հետ խորհրդակցելուց հետո կորոշեն հետագա անելիքները:

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանի կալանքը երկարաձգվել է սեպտեմբերի 22-ին; Նա մեղադրվում է շենքեր շինություններ գրավելու եւ պատանդներ պահելու մեջ:

http://armtimes.com/hy/article/94597

Комментарии


bottom of page