Ֆրանսիայի ոստիկանությունը հայտնաբերել է Քիմ Քարդաշյանից գողացած զարդերից մեկը/tert.am
- 10 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Փարիզի ոստիկանությունը հայտնաբերել է Քիմ Քարդաշյանից գողացած զարդերից մեկը: Այդ մասին հաղորդել է Parizian թերթը: Դրա հետ մեկտեղ չի մանրամասնվում, թե կոնկրետ որ զարդ մասին է խոսքը: Ըստ վարկածներից մեկի՝ հայտնաբերվել է զարդի միայն մի մասը՝ թանկարժեք քարը, որը հավանաբար ընկել է գողերի փախուստի ժամանակ: «Այն հայտնաբերվել է No Address հյուրանոցի մոտակայքում, որտեղ տեղի էլ թալանել էին Քիմ Քարդաշյանին»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը: Ենթադրվում է, որ հանցագործները պատահաբար վայր են գցել այն՝ փորձելով փախչել ոստիկանության հետապնդումից: Հիմա փորձագետներն անցկացնում են անհրաժեշտ գործընթացները: Քննիչները հույս ունեն, որ զարդի վրա կարող են գողերի ԴՆԹ-երը մնացած լինել: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ մի քանի գողեր ներխուժել են Քիմ Քարդաշյանի հյուրանոցային համար և գողացել մոտ 10 մլն դոլար արժողությամբ թանկարժեք զարդեր: Հետաքննությունը շարունակվում է, սակայն գողերը դեռ չեն հայտնաբերվել:
http://www.tert.am/am/news/2016/10/10/france/2157943



















Комментарии