«Ձյուն գա գլխիդ, Անիտա». հայ դպրոցականները ասմունքելու են Պուտինի համար/1in.am
- Zohrap Amiryan
- 11 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Հայտնի երգահան Անիտա Հախվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ձյուն գա գլխիդ, Անիտա,- առաջինը էս անցավ մտքովս, երբ Մարիամը եկավ դպրոցից ու հպարտ տեղեկացրեց. -Մամա, շնորհավորի ինձ, ես Պուտինի առջև ասմունքելու եմ: 2 միկրոկաթված տեղնուտեղը ստացա, նախ` ասմունք բառից, հետո Պուտինից: Էլ չեմ ասում` էսքան դարդի մեջ «շնորհավորելը» ինչ հարված էր… Ասում եմ.
– Բացառվում ա, կասես մայրս դեմ ա: – Մաաամաա, ինձ են ընտրել, ես ուզում եմ, ի՞նչ վատ բան կա: Սկսեցի Կուռսկ սուզանավից, անցա Բեսլանին, Ուկրաինային, հետո զգացի` 13 տարեկանի համար շատ ստացվեց:
-Մամա, բայց մե՞զ վատ բան արե՞լ ա: Ուզում էի ապրիլյան պատերազմից մտնել, բայց լեզուզս կծեցի, շատ մութ թավուտներ կան մերոնց պահով, իսկ Մարիամը հարցնող ա: Ու էսքանից հետո լսում եմ. – Մամա, ես պետք ա գնամ, խոսք եմ տվել Նաիրա Օսիպովնային:
Վաղը Մարիամին պատմելու եմ Մամիկոնյանց տան Վասակ դավաճանի մասին»:
Նշենք, որ ըստ տեղեկությունների հոկտեմբերին 14-ին Հայաստան է ժամանելու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Երևանում այդ օրը տեղի է ունենալու ՀԱՊԿ խորհրդի նիստը, որի ժամանակ ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից անցնելու է Բելառուսին, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն անցնելու է Հայաստանի ներկայացուցչին:
http://www.1in.am/2027156.html
Comentarii