7 հետաքրքիր փաստ հնդկաձավարի մասին/tert.am
- Zohrap Amiryan
- 11 окт. 2016 г.
- 1 мин. чтения

1. Հնդկաձավարը համարվում է մսին համարժեք փոխարինող, քանի որ անփոխարինելի ամինաթթուների պարունակությամբ հնդկաձավարի սպիտակուցները նման են կենդանական ծագում ունեցող մթերքին:
2. Հնդկաձավարը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը: Հնդկաձավար օգտագործելու դեպքում արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է դանդաղ, այլ ոչ թե կտրուկ:
3. Բացի այդ, այն հարուստ է ֆոլաթթվով:
4. Հնդկաձավարն էկոլոգիապես մաքուր մթերք է, որն այն քիչ բույսերից է, որը չի հաջողվել գենետիկ մոդիֆիկացիայի ենթարկել: Այն չի պարունակում նիտրատներ, հերբիցիդներ ու թունաքիմիկատներ, քանի որ չունի դրանց կարիքը և աճում է առանց պարարտանյութերի:
5. Հնդկաձավարը պաշտպանում է քաղցկեղից: Շնորհիվ իր բաղադրության մեջ պանունակվող ֆլավոնոիդների՝ այն խոչընդոտում է ուռուցքների աճին: Բացի հակաքաղցկեղային հատկություններից, այն նաև նվազեցնում է թրոմբոզի առաջացման վտանգը, նպաստում է անոթները «վատ» խոլեստերինից մաքրելուն և կանխում է սրտանոթային հիվանդությունների առաջացումը:
6. Հնդկաձավարը տրամադրություն է բարձրացնում: Հնդկաձավարի շիլայի գործածությունը նպաստում է հոգեկան ու հուզական վիճակի և գլխուղեղի աշխատանքի բարելավմանը, ինչպես նաև ապահովում է բարձր տրամադրություն:
7. Հնդկաձավարը հիանալի մթերք է դիետաների համար: Զարմանալի է, բայց վիտամիններն ու հանքանյութերը հնդկաձավարի մեջ 1,5-3 անգամ ավելի շատ են, քան ցանկացած այլ հացահատիկում: Բոլոր այս օգտակար նյութերն օգնում են արագացնել նյութափոխանակությունը, ինչի շնորհիվ քաշը նվազում է, իսկ օրգանիզմից դուրս է բերվում ավելորդ հեղուկը: Սա է պատճառը, որ հնդկաձավարով դիետան այդքան հայտնի ու տարածված է:
Նյութի աղբյուրը՝ golbis.com
http://med.tert.am/am/news/2016/10/11/hndkadzavar/24478
Comments