top of page

Lada 4х4–ը մոդեռնացված կախոց է ստացել

  • Zohrap Amiryan
  • 11 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Lada 4х4–ը հագեցվել է կատարելագործված կախոցով, որը բարելավել է «ավտոմեքենայի հարմարավետությունը, հուսալիությունն ու կառավարելիությունը»: Այս մասին հաղորդում է Autonews-ը՝ հղում անելով «ԱվտոՎԱԶ»-ի մամուլի ծառայությանը: Արտաճանապարհային մեքենայի առջևի անվակունդերում կիրառվել է նոր, պարբերական կարգավորում չպահանջող առանցքակալ: Ընկերությունն ընդգծել է, որ ի տարբերություն համանման թյունինգ-տարբերակների, գործարանային առանցքակալն ունի ռեսուրսի և հուսալիության բարձր մակարդակ: Շասիի մոդեռնացման են ենթարկվել Lada 4x4 և Lada 4x4 Urban-ի բոլոր կոմպլեկտավորումներն՝ ինչպես երեքդռնանի, այնպես էլ հինգդռնանի թափքով: Lada 4x4-ը հագեցվում է 1,7-լիտրանոց շարժիչով, որը զարգացնում է 83 ձիաուժ հզորություն և 129Նմ պտտող պահ: Շարժիչը համադրվում է հինգաստիճան մեխանիկական փոխանցատուփի հետ:

http://mamul.am/am/news/92711

Comments


bottom of page