Գլխացավերից ազատվելու բնական միջոցներ/tert.am
- Zohrap Amiryan
- 11 окт. 2016 г.
- 2 мин. чтения

Գլխացավերի և վատ հիշողության հիմնական պատճառները գլխուղեղի խցանված անոթներն են: Ինչպես և օրգանիզմի բոլոր մյուս օրգանները, գլխուղեղը նույնպես ունի մաքրման կարիք: Աղը, ճարպերը, վնասակար նյութերն ու տոքսինները կուտակվում են անոթներում՝ առաջացնելով աթերոսկլերոտիկ թանձրուկներ: Սակայն անոթների մաքրումը խոլեստերինից ու այլ վնասակար նյութերից տեղի է ունենում բնական ճանապարհով՝ պարզապես առօրյայում որոշ մթերքներ օգտագործելով:
Ճկուն, առաձգական ու երիտասարդ անոթները կնպաստեն գլխուղեղում արյան շրջանառության ու դրա աշխատանքի բարելավմանը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մթերքներ, որոնք կօգնեն ցանկացած տարիքում պարզ միտք ու առողջ անոթներ ունենալ: Այս մթերքները հատկապես օգտակար են նրանց համար, ովքեր տառապում են հաճախակի գլխացավերով:
Գլխացավերից ազատվելու բնական միջոցներ
1. Մեղր ու հունական ընկույզ
Հունական ընկույզները մաքրել, մանրացնել հարիչի կամ մսաղացի օգնությամբ, ավելացնել բնական մեղր և լավ խառնել: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև դարչին ու կոճապղպեղ: Խառնուրդը պահել սառնարանում և ընդունել օրական երեք անգամ՝ ուտելուց կես ժամ առաջ, մեկ ճաշի գդալ: Հունական ընկույղները նույնիսկ իրենց տեսքով են գլխուղեղ հիշեցնում, ուստի դրա բաղադրության մեջ պարունակվող նյութերը շատ օգտակար են օրգանիզմի համար:
2. Մեղրով սոխի հյութ
Անհրաժեշտ է քամել 1/3 բաժակ սոխի հյութ, խառնել այն մի բաժակ բնական մեղրին և ընդունել խառնուրդն օրական երեք անգամ՝ ուտելուց կես ժամ առաջ, մեկ թեյի գդալ: Խառնուրդը հարկավոր է պահել սառնարանում: Այս խառնուրդը ոչ միայն արդյունավետ կերպով մաքրում է անոթները, այլև բարձրացնում է իմունիտետը:
3. Նռան, խնձորի կամ գազարի հյութ
Կարելի է ամեն օր ուտելուց կես ժամ առաջ խմել կես բաժակ նռան հյութ (կարելի է նաև հերթով խմել նռան, խնձորի և գազարի հյութ): Սակայն հյութը պետք է լինի բնական ու թարմ, այլ ոչ թե խանութից գնված: Ավելի լավ արդյունքի հասնելու համար կարելի է այս հյութերը խմել օրական մի քանի անգամ:
4. Կռատուկի (лопух) թուրմ
Թերմոսի մեջ լցնել մոտ 10 գրամ կռատուկի չորացրած արմատներ, ավելացնել եռման ջուր, թրմել 8-10 ժամ, այնուհետև քամել և պահել սառնարանում: Թուրմը հարկավոր է ընդունել նախաճաշից 30 րոպե առաջ 4 ճ.գ.: Մեկ կուրսը տևում է մեկ ամիս: Կռատուկի արմատը նաև շատ օգտակար է մարսողական համակարգի համար:
5. Չորամրգեր ու մանդարին
Օրգանիզմի ընդհանուր կազդուրման և անոթների մաքրման համար՝ հարկավոր է ամեն օր նախաճաշից կես ժամ առաջ ուտել մեկ հատ մանդարին, մի բուռ չամիչ և մի քանի հատ հունական ընկույզ, այնուհետև 15 րոպե անց խմել կիտրոնի հյութով ջուր (մեկ բաժակ) և ևս 15 րոպե անց նախաճաշել:
Այս միջոցներից գոնե մեկն օգտագործելով կարելի է անմիջապես նկատել դրական փոփոխություններ: Հիշողությունը կբարելավվի, իսկ գլխացավերն ու հոգնածության զգացումը կանցնեն:
Գլխուղեղի աշխատանքի կարգավորումը տեղի կունենա բնական եղանակով, իսկ արդյունքները բավական երկար կպահպանվեն: Մտավոր կարողությունների վատացումը, կենտրոնանալ չկարողանալը կապված են արյունատար անոթների վիճակի հետ, ուստի դրանք մաքրելով կարելի է ազատվել նաև վերոնշյալ խնդիրներից: Բացի այդ, այս բնական մթերքները աթերոսկլերոզի կանխարգելման հիանալի միջոցներ են:
Նյութի աղբյուրը՝ naget.ru
http://med.tert.am/am/news/2016/10/11/glxacaver/24496
Comments