Ինչ անել ցիստիտի առաջին ախտանշանների ժամանակ/tert.am
- Zohrap Amiryan
- 11 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Ցավոք, ցիստիտը շատերին է ծանոթ, սակայն ոչ բոլորը գիտեն, թե ինչպես կարելի է տնային պայմաններում ազատվել դրա տհաճ ախտանշաններից:
Ցիստիտի առաջացման պատճառները միզուկ ներթափանցած բակտերիաներն են: Այն նաև անվանվում է «մեղրամսի հիվանդություն», քանի որ ակտիվ սեռական կյանքը նույնպես նպաստում է հիվանդության առաջացմանը: Ակտիվ սեքսից հետո խորհուրդ է տրվում անմիջապես միզել, որպեսզի ախտածին բակտերիաները մեզի հետ դուրս գան օրգանիզմից: Բացի այդ, կարող են օգտակար լինել նաև հատուկ քսուքները:
Ցիստիտի ախտանշաններն են միզելու հաճախակի ցանկությունը, ցավոտ զգացողությունները միզելու ընթացքում, այրոցն ու արյունոտ մեզը:
Ցիստիտի առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բժշկի, այլապես հետևանքները կարող են շատ լուրջ լինել: Սակայն կարող են լինել դեպքեր, երբ բժշկի դիմելու հնարավորություն մոտ ժամանակներում չկա: Այս դեպքում ցավոտ ախտանշաններից ազատվելու համար կարելի է օգտագործել մի քանի փորձված միջոց:
Ինչ անել ցիստիտի ժամանակ
1. Հիվանդության սրման ժամանակ ցանկալի է պառկել, տաք ծածկոցով ծածկվել, իսկ որովայնի ստորին հատվածում տաք ջերմակ դնել: Եթե մեզի մեջ արյուն է նկատվում, ապա ջերմակը հակացուցված է:
2. Հարկավոր է հնարավորինս շատ ջուր խմել: Թեյը պետք է լինի միայն կաթով, իսկ սուրճն ու գարեջուրն անհրաժեշտ է բացառել:
3. Ֆիտոթերապիան նույնպես կարող է շատ օգտակար լինել: Խոտաբույսերը կարելի է թրմել ինքնուրույն կամ օգտագործել դեղատներում վաճառվող հաբերի տեսքով:
4. Ցիստիտի ժամանակ խորհուրդ է տրվում հրաժարվել համեմունքներից, պահածոյացված մթերքից, մանդարիններից: Փոխարենը հարկավոր է ուտել կաթնամթերք, մրգեր (հատկապես ձմերուկ) և բանջարեղեն:
5. Տաք լոգանքը կարող է նվազեցնել միզելուց հետո առաջացող տհաճ զգացողությունները:
Նյութի աղբյուրը՝ ivona.bigmir.net
http://med.tert.am/am/news/2016/10/11/cistit/24501
Comments