top of page

Ծառուկյանի աչքը ֆուտբոլի ֆեդերացիայի վրա է. «Ժամանակ»

  • Zohrap Amiryan
  • 11 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ երեկ Երևանում վեր է խոյացել «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակները խորհրդանշող հուշարձանը: Հուշարձանի բացումը և հայկական ֆուտբոլի հանդեպ հեռահար հետաքրքրությունը Ծառուկյանի կողմից պատահական չէ:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի անընդմեջ պարտություններից, առավել ևս վերջին՝ Ռումինիա-Հայաստան խաղի խայտառակ պարտությունից հետո հաճախացել են խոսակցությունները, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հիվանդության պատճառով չի կարողանում լիարժեքորեն իրականացնել իր գործառույթները և պետք է հրաժարական տա:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ծառուկյանը փորձում է ընդլայնել իր տիրապետությունը և ՀԱՕԿ-ի հետ գլխավորել նաև ֆուտբոլի ֆեդերացիան»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

http://www.1in.am/2026627.html

Comments


bottom of page