Սուրիկ Խաչատրյանի դուստրը Սերժ Սարգսյանին կիսագրագետ է համարում/politik.am
- Zohrap Amiryan
- 11 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Օրերս պաշտոնաթող եղած Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դուստրը`Սվետլանա Խաչատրյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Ցավում եմ, որ ազգս այսքան ստրկամիտ է: Գոյության գրեթե ողջ ընթացքում ենթական է եղել ինչ-որ մեկին, ու հիմա էլ ողջ ազգի մեջ մի մարդ չկա, որ կանգնի երկրի գլխին, ու 20 տարի է մեզ ղեկավարում են մի փոքր տարածքի մի քանի կիսագրագետ, որոնց ղարաբաղցի են ասում, որի անկախությունն անգամ մենք չենք ճանաչում:
Ու միակ մարզը, որ արժանապատիվ ապրում ու ղեկավարվում էր հենց արժանապատիվ Սյունեցու կողմից, մի տգետ, կասկածելի երևանցի են նշանակել, որ էդ սուրբ տարածքն ապականի»:
Ի դեպ հետաքրքիր է, որ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնական կենսագրությունում որևէ բան գրված չէ իր դստեր մասին, սակայն իրականություն այն է, որ Սվետլանա Խաչատրյանն իր դուստրն է:
http://politik.am/սուրիկ-խաչատրյանի-դուստրը-սերժ-սարգս/
Comentários