top of page

Վաղ ախտանշաններ, որոնք վկայում են, որ լյարդը լի է ճարպերով ու վնասակար տոքսիններով/tert.am

  • Zohrap Amiryan
  • 11 окт. 2016 г.
  • 2 мин. чтения

Լյարդը մարդու օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկն է, որի հիմնական գործը օրգանիզմը տոքսիններից և նյութափոխանակության մնացորդներից մաքրելն է: Երբ լյարդը սկսում է վատ աշխատել, այն անմիջապես «տեղեկացնում» է մեզ այդ մասին, իսկ լյարդի առողջությունը պահպանելու և դրա աշխատանքը կարգավորելու համար պետք է ապահովել օրգանիզմն անհրաժեշտ սննդարար նյութերով:

Ստորև ներկայացված են այն ախտանշանները, որոնք վկայում են, որ լյարդը գերլարված է:

· Քրոնիկ հոգնածություն,

· Բացասական զգացմունքներ,

· Թուլություն ու «մշուշոտ» միտք,

· Բութ գլխացավեր, որոնք մեղմանում են հանգստից հետո կամ միգրեն ու գլխացավեր աչքերի հատվածում,

· Քրոնիկ հոդացավեր ու մկանային ցավեր,

· Չափազանց առատ քրտնարտադրություն,

· Խնդիրներ՝ կապված ճարպերի մարսման հետ,

· Հեռացված լեղապարկ,

· Ալերգիաներ,

· Ակնե,

· Փորափքանք, փորացավեր, փորկապություն, փորլությություն,

· Հորմոնալ դիսբալանս,

· Անհանգստություն ու դեպրեսիա,

· Քիմիական նյութերի հանդեպ զգայունություն,

· Բերանի խոռոչի մշտական տհաճ հոտ,

· Քաշի անբացատրելի ավելացում:

Այս խնդրի դեմ կարելի է պայքարել ճիշտ սննդակարգի միջոցով:

1. Առաջին հերթին հարկավոր է գնել միայն օրգանական սննդամթերք և խուսափել գենային մոդիֆիկացիայի ենթարկված մթերքից:

2. Պետք է հետևել հավասարակշռված դիետայի և ուտել բարձրորակ կենդանական ու բուսական սպիտակուցներով հարուստ սնունդ, ծլած հացահատիկ, հում ընկուզեղեն ու սերմեր և այլն:

3. Բացառել բորբոքումներ առաջացնող յուղերը (եգիպտացորեն, բակլազգիներ, բուսայուղեր և այլն):

4. Հարկավոր է խմել բավարար քանակությամբ ջուր (ցանկալի է աղբյուրի կամ հանքայինացված ջուր):

5. Ուտել ավելի շատ առողջ ու օգտակար ճարպեր (կոկոսյան ընկույզի յուղ, հալած կարագ, ավոկադո և այլն):

6. Օգտագործել բավարար քանակությամբ սննդային մանրաթելեր: Օրվա նվազագույն չափաբաժինն է 35 գրամ, որը կարելի է ստանալ այնպիսի սննդամթերքից, ինչպիսիք են կտավատի ոսկեգույն սերմերը, արտիճուկը (артишок), բրյուսելյան կաղամբը, բրոկոլին և այլն:

7. Հարկավոր է նաև բացառել զտված շաքարը:

8. Անհրաժեշտ է սահմանափակել նաև ֆրուկտոզային օգտագործումը: Օրական թույլատրելի չափաբաժինն է 20-25 գրամ:

9. Պետք է նաև օգտագործել շատ կանաչատերև բանջարեղեն, որոնք պարունակում են մեծ քանակությամբ վիտամին C, B խմբի վիտամիններ, ֆոլաթթու և մագնեզիում:

10. Հարկավոր է սննդակարգը հարստացնելկենդանական ու բուսական ծագման ամինաթթուներով (ոսկորներից ստացված արգանակ, տնական հավի միս և հավկիթ, հում սպանախ, մաղադանոս, կաղամբ, ճակնդեղ):

11. Անհրաժեշտ է օգտագործել նաև ծծումբով հարուստ մթերք (տնական հավկիթ, բրոկոլի, բրյուսելյան կաղամբ, սոխ, սխտոր, կաղամբ, ծնեբեկ):

12. Բացի այդ, անհրաժեշտ է նաև բացառել կամ գոնե սահմանափակել ալկոհոլի գործածությունը:

Այս պարզ խորհուրդները կօգնեն պահպանել լյարդի առողջությունն ու կարգավորել դրա աշխատանքը: Մարդը չի կարող ապրել առանց լյարդի, ուստի պարտավոր է հոգ տանել դրա մասին:

Նյութի աղբյուրը՝ vpotokedeneg.me

http://med.tert.am/am/news/2016/10/11/liver/24510

Comments


bottom of page