top of page

Վրաստանում ռուս զբոսաշրջիկներին զգուշության կոչ է արվել/Araratnews.am

  • Zohrap Amiryan
  • 11 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Araratnews.am-ը գրում է.

Ռոստուրիզմը ռուսական տուրօպերատորներին կոչ է արել զբոսաշրջիկներին տեղեկացնել բոլոր այն վտանգների մասին, որոնց նրանք կարող են բախվել Վրաստանում՝ հոկտեմբերի 8-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում. հաղորդում է RNS-ը։

«Ռոստուրիզմը խիստ կոչ է անում բոլոր տուրօպերատորներին, որոնք իրականացնում են ուղեւորություններ դեպի Վրաստան, տեղեկացնեն Վրաստան գնալ ցանկացող իրենց դիմող բոլոր զբոսաշրջիկներին այդ երկրում տիրող իրավիճակի մասին, հեռու մնալ ագրեսիվ տրամադրված քաղաքացիների խմբերից, չտրվել պրովոկացիաների, չմասնակցել ցույցերի։ Արտակարգի իրավիճակների ծագման դեպքում չխախտել օրենսդրությունը, հետեւել իշխանությունների հրահանգներին»,- հայտարարվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։

http://araratnews.am/vrastanum-rus-zbosashrjiknerin-zgushuthyan-koch-e-arvel/

Comentarios


bottom of page