top of page

«Բարսելոնա» - «Ռեալ» խաղը՝ Երեւանի ժամանակով 17:15-ին

  • Zohrap Amiryan
  • 12 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի «Բարսելոնա» - «Ռեալը» տեղի կունենա դեկտեմբերի 3-ին եւ կմեկնարկի անսովոր ժամի՝ Երեւանի ժամանակով 17:15-ին: Այդ մասին հայտնել է Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահ Խավյեր Տեբասը:

«Այդ ժամը մեզ հնարավորություն կտա կրկնակի շատ եկամուտ ունենալ հեռուստահեռարձակումից»,- Տեբասի խոսքը մեջբերում է cadenaser-ը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 7 տուրերից հետո առաջատարներն են 15-ական միավոր վաստակած «Աթլետիկոն» ու «Ռեալը»: 14 միավոր ունի «Սեւիլիան», 13-ական միավոր՝ «Բարսելոնան» ու «Վիլյառեալը»:

Comments


bottom of page