top of page

Անօդաչու սարքով նկարահանվել է ավերակների վերածված Հալեպը (տեսանյութ)

  • Zohrap Amiryan
  • 12 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Սիրիական պատերազմի շրջանակներում տարիներ շարունակ ընթացող ռազմական գործողությունների պատճառով, որոնք տարբեր աստիճանի ինտենսիվությամբ տեղի են ունենում Հալեպում, բազմաթիվ քաղաքային թաղամասեր վերածվել են ավերակների: Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն` Սիրիայի խոշորագույն քաղաքում ավերածությունների ծավալները պատկերում են ընդդիմադիր ուժերին պատկանող անօդաչու թռչող սարքի նկարահանած կադրերը: 2012-ի օգոստոսից ի վեր Հալեպի արևմտյան հատվածում վերահսկողություն է սահմանում երկրի կառավարական բանակը, իսկ արևելյան թաղամասերը, որտեղ նաև հայկական մի շարք թաղամասեր կան, վերահսկում են ընդդիմադիր զինված խմբավորումները: Քաղաքում անդադար մարտեր են ընթանում: Խաղաղ բնակիչները մշտապես կրակահերթերի և ռմբակոծությունների զոհեր են դառնում: Բացի այդ, բնակչությունը տառապում է սննդամթերքի, ջրի և դեղամիջոցների պակասից:

http://www.tert.am/am/news/2016/10/11/aleppo/2160046

Commentaires


bottom of page