Բացասական եմ գնահատում Սեյրան Օհանյանին նախարար չնշանակելը. Սամվել Բաբայան/tert.am
- Zohrap Amiryan
- 12 окт. 2016 г.
- 4 мин. чтения

Tert.am –ի հետ զրույցում ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն անդրադարձավ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկությանը, Յուրի Խաչատուրովի` ՀՀ ԶՈԻ-ից Անվտանգության խորհուրդ տեղափոխվելուն, Կարեն Կարապետյանի նշանակմանը, «Իսկանդեր» հրթիռներին: -Պարոն Բաբայան, 5 տարվա ընդմիջումից հետո Ղարաբաղ այցելելուց հետո բավական պասիվ եք, թեպետ դրան այդքան իրադարձություններ են հաջորդել . «Սասնա ծռերի» ապստամբություն, կառավարության հրաժարական, նոր կառավարություն… -Ես պասիվ էլ եղել եմ ու չեմ ասել, որ զբաղվելու եմ ինչ-որ բաներով, որ հետո էլ պասիվ դառնամ: -Քաղաքականություն մտնելու հայտ էիք ներկայացրել: -Ոչ, ես ասել եմ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: -Ամեն դեպքում, Ղարաբաղ այցելելու ժամանակ…. -Դե Ղարաբաղն իմ տունն ա, գնում եմ, գալիս: -Բայց Դուք չէիք բացառել, որ ինչ-որ ուժերի, մասնավորապես, «Համախմբման» հետ կհամագործակցեք: -Կգա ժամանակը` կխոսենք, հլը ժամանակը չի: -Բայց չէ, որ բոլոր քաղաքական ուժերը արդեն ոչ պաշտոնապես, բայց նախընտրական քարոզարշավի մեջ են: Ինչո՞ւ եմ ասում` սա նշանակում է, որ դեռ որոշում չե՞ք ընդունել: -Ես դեռ չգիտեմ` քաղաքական ինչ ուժեր են մտել պայքարի մեջ, չեմ տեսնում ուղղորդող քաղաքական ուժերին: Եվ, հետո, ես կոնկրետ չեմ ասել` ինչ քաղաքական ուժի եմ աջակցելու: Եվ եթե իմ որոշումը կայացնեմ` օֆիցիալ կհայտարարեմ: Էսօր նման որոշում չունեմ: -Փաստորեն, նման հավակնոտ կերպով վերադարձաք, ու հիմա, նախկինի նման ակտիվ չեք: -Դա Ձեր տպավորությունն է, ես փորձել եմ իմ մտահոգությունները հնչեցնել ռազմական առումով: Ես փորձել եմ իմ գիտելիքներով, իմ իմացածով, ինֆորմացիայով ներկայացնել, բացատրել, բայց եթե չի ընդունվում, ասում են` «մենք ամեն ինչ շատ լավ գիտենք»… դե գիտեն, թող անեն: Եվ եթե ինչ-որ բան եմ հուշում, իրենց ընկալումն այն է, որ ես ինչ-որ բան եմ ուզում, անձնական խնդիր եմ լուծում, ինչ ասեմ.. Ես ասել եմ` մենք ո՞նց պետք է զարգանանք, ի՞նչ տակտիկա պետք է ընդունենք, ի՞նչ ռազմավարություն, ի՞նչ զենքերով պետք է կռվենք: -Դե, ըստ ռազմաքաղաքական ղեկավարության` առաջնագծում փոփոխություններ են եղել, խրամատներ են փորել, նոր սպառազինություններ են ձեռք բերվել վերջապես: -Էդ ինչ մետալալոմ ունեցել են, էդ մետալալոմն էլ մնում ա, էդ «Իսկանդեր-միսկանդեր», 14 թվին են բերել, էսօր են ցույց տալիս: Ուրիշ ինչ են բերել, կարա՞ք ասել: -Եթե 14 թվականին բերել էին, ինչո՞ւ ապրիլյան պատերազմի ժամանակ չկիրառվեց՝ ըստ Ձեզ: - Էդքան էլ «դուխ» պետք է ունենաս, որ դա օգտագործես: -Այսինքն, ըստ Ձեզ, եթե պատերազմը, Աստված մի արասցե, վերսկսվի, մերոնք «դուխ» չե՞ն ունենա այն օգտագործելու: -Հա, մի հատ խբեցիք Բաքու, 50 հատ էլ ինքն ուղարկում է Երևան, ի՞նչ ես անելու: Դրա համար, առաջին հերթին, քեզ պետք է պաշտպանես, որ ինքը չկարողանա ուղարկի, որ նոր դու կարողանաս խփես։ Ես հենց դրա մասին էլ բացատրել եմ: Ցավոք, մեր իշխանությունը չհասկացավ: Քանի դեռ դու պաշտպանված չես, նման բաները իմաստ չունեն, որովհետև կրկնում եմ` Բաքու 5 շենք փլուզել ես, մի 5 էլ ինքը Երևան է փլուզել: -Բայց ինքը «Իսկանդեր» չունի: - Ինքը «Տոչկա-Ու» ունի, 6-7 ձևի հրթիռ ունի, ինչ կապ ունի` անունը «Իսկանդե՞ր» է, թե ինչ է: -Գոնե մեզ ներկայացվել էր, որ ամենահզոր զենքն է: -Դա հզոր զենք ասել… դա հզոր է, երբ որ «յադերնի նաչինկա» ունի, «բայեգալովկեն» «յադերնի» ա.. թե չէ նույն հրթիռն է, ուղղակի նրա արագությունը ուժեղ է, դրան հակաօդային ուժերին դժվար է եղել խոցել: Դրանում է իր առավելությունը: - Բայց ես միայն «Իսկանդերի» մասին չէի խոսում, խոսում էի առաջնագծում կատարված փոփոխությունների, փորված խրամատների, ինժեներական կահավորումների մասին: Դա էլ ե՞ք համարում, որ ոչ մի բան չի եղել: -Նորից եմ կրկնում, որ ունենալու համար անհրաժեշտ հնարավորությունները, պետք է փոխել ռազմավարություն, ունենալ այլ տեխնիկաներ: Նոր սերնդի: Իսկ թե խրամատը մի մետր ավել են փորել, թե պակաս, արդեն իրենց խնդիրն է, էսա 25 տարի է փորում են էլի…
-Իսկ Սեյրան Օհանյանին Պաշտպանության նախարար չնշանակելու հետ կապված ի՞նչ կասեք: -Բացասական եմ գնահատում: -Բայց եթե քննադատում եք ռազմական ոլորտում տիրող իրավիճակը, ապա այն ժամանակ ինքն էր դրա պատասխանատուն, ՊՆ-ն ինքն էր ղեկավարում: -Կապ չունի` ով ա նախարարը, ես նախարարին կամ անձերին չէի քննադատում, ես ռազմավարությունից էի խոսում ու թե ինչ զենքերով պետք ա պաշտպանվենք: -Իսկ Խաչատուրովի՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբից հեռանալն ու Անվտանգության խորհուրդ գնա՞լը: - Որ Խաչատուրովին փոխել են, նորմալ եմ համարում: -Իսկ այն լուրերը, որ նոր մոդելով զինվորականները գնալու են Շտաբ, քաղաքացիական անձինք մնալու են ՊՆ-ում: Թե՞ կարծում եք, որ ՊՆ-ում պետք է մնան ռազմական կրթությամբ դեմքերը: -Ես կարծում եմ, որ ճարպակալված ուղեղները պետք է փոխվեն, վաղուց պետք է փոխվեին: Իսկ ռազմական կրթություն ունենալ-չունենալն այլ խնդիր է. նայած՝ պետությունն ինչ քաղաքականություն է վարել: -Այսինքն` կարող ենք արձանագրել, որ Սեյրան Օհանյանին ճարպակալված ուղեղ չէիք համարում: - Իհարկե՝ ոչ: -Իսկ Ձեր կարծիքով` ինչո՞ւ ինքը պաշտոնանկ արվեց: - Իմ կարծիքն այդ մասին արդեն չէի ցանկանա ասել: Կարող ա ինչ-որ մարդկանց շահերի դեմ ա եղել, չգիտեմ: -Կառավարություն փոխվեց, պաշտոնանկություններ եղան: Այս փոփոխություններն ինչպե՞ս եք գնահատում: -Ես տեղյակ չեմ, չեմ զբաղվում: Կառավարություն ա փոխվում, չի փոխվում, ինձ ի՞նչ դրանից: -Բայց չէ՞, որ Դուք մտահոգված էիք երկրում տիրող վիճակով, գնահատականներ էիք տալիս… -Ես գնահատականներ եմ տվել ռազմական առումով, փորձել եմ մեր ժողովրդին տամ էն իրական ինֆորմացիան, որը կա: Երբ որ չեն հասկանում, չեն ընդունում…. Էդքան էլ բացատրել եմ, էլ ինչ, ես հո ամեն օր չեմ վեր կենալու գնահատական տալու: Ես ուրախ եմ, որ փոփոխություն են անում, Աստված տա, լավ լինի, չգիտեմ…. -Այդ կառավարությունը, գոնե իշխանությունների մատուցմամբ` ներքին, արտաքին, սոցիալական, բարոյահոգեբանական թերությունները վերացնելու համար է ձևավորվել, փոփոխությունների հրամայականով, որի անհրաժեշտությունը Դուք էլ էիք տեսնում: -Դե նայենք, տեսնենք` ինչ փոփոխություններ են անելու. մարդ փոխելը հո փոփոխություն չէ՞: Դեռ ծրագիր պետք է բերեն, փոփոխություններ պետք է անեն, որ հասկանանք` դեպի ուր ենք գնում… հետո ինչ անձերը փոխվել են… -Ի դեպ՝ գնահատվեց, որ անձերը փոխվել են Մոսկվայի կողմից, Մոսկվայի նշանակումներով: Խոսքը, առաջին հերթին, Կարապետյանի մասին է: - Կարեն Կարապետյանին շատ լավ ճանաչելով` չեմ գտնում, որ իրեն Մոսկվայից են նշանակել: -Կարելի է ասել, որ լավ փոփոխությունների հույսեր չունե՞ք: -Հլա , ընդհանրապես, որևէ փոփոխություն չեմ տեսնում ու դեռ էնքան բան կա անելու, պետք է հարկային դաշտը թուլացնել, մաքսային դաշտը թուլացնել, դատական համակարգը հստակեցնել: Ես չեմ տեսնում էն փոփոխությունները, որոնցով պետք է բարելավվի, ներդրումներ մտնեն Հայաստան:Կլինի՞ էդ փոփոխությունը՝ գնահատական կտանք, առայժմ անձերի փոփոխություն է եղել ու Կարեն Կարապետյանն էլ դեռ իր ռազմավարական ծրագիրը չի հրապարակել: -Բայց որ այդքա՞ն դեմքեր` Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան... - Կրկնում եմ` խնդիրն այն է, որ անձերի փոփոխությունը ոչինչ չի տալիս: -Ինչպես եք գնահատում քաղաքական դաշտում այս նոր տեղաշարժերը. խմորումներ, միավորումներ, Վիկտոր Դալլաքյանն է ասպարեզ վերադառում: - Ես դրանով չեմ զբաղվում (Հեղ. -ծիծաղում է)... և ես չեմ տեսնում ռեալ ուժեր, որ քաղաքական դաշտն ուղղորդում են:
Անուշ Դաշտենց
http://www.tert.am/am/news/2016/10/12/Babayan/2161286
Comments