top of page

Գիտնականները առաջարկում են օդորակիչները փոխարինել անցյալ տարվա ձյունով/1in.am

  • Zohrap Amiryan
  • 12 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

1in.am-ը գրում է.

Կանադացի գիտնականները առաջարկում են փողոցներից հավաքած ձյունը պահել հատուկ պահեստներում և ամռանը այն օգտագործել տների հովացման համար օդորակիչների փոխարեն, որը կօգնի կանգնեցնելու գլոբալ տաքացումը: Այդ մասին հրապարակված է Clean Technologies and Environmental Policy պարբերականում:

«Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ մենք կարող ենք ձյունը օգտագործել այն բանի համար, որ կրճատենք օգտագործվող էլեկտրաէներգիայի ծավալները, որոնք օգտագործվում են բնակարանների և գրասենյակների հովացման համար: Մենք ցույց ենք տվել, որ ձյունը իրոք կարող է մեզ օգնել կրճատելու ջերմոցային գազերի արտանետոււմները, որոնք կապված են կամ որոնք ուղղակիորեն արտադրվում են օդորակիչների կողմից»,- ասել է Կասուն Հյուաջը Բրիտանական Կոլումբիայի համալսարանից:

http://www.1in.am/2028097.html

Comments


bottom of page