top of page

Դպրոցներում աշնանային արձակուրդը կսկսվի հոկտեմբերի 24-ից.ԿԳՆ

  • Zohrap Amiryan
  • 12 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Հանրապետության հանրակրթական դպրոցներում հոկտեմբերի 24-ից կսկսվի աշնանային արձակուրդը։ Այս մասին հայտնում են ՀՀ կրթության նախարարությունից։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը ներառյալ: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը կտևի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը ներառյալ: ՀՀ կրթության և գիտության նախարարության, տարածքային կառավարման լիազորված մարմնի ենթակայության հաստատությունների համար արձակուրդների ժամկետներում հաստատության նախաձեռնության դեպքում լիազոր մարմնի կողմից կարող են կատարվել փոփոխություններ: Առնվազն 5 աշխատանքային օր առաջ լիազոր մարմինը փոփոխությունները համաձայնեցնում է ԿԳ նախարարության հետ:

http://www.tert.am/am/news/2016/10/12/edu/2160676

Commentaires


bottom of page