top of page

Եթե կա երկիրը առաջ տանելու մեկ տոկոս շանս՝ պետք է աշխատել. Կարգին Հայկոն միանում է Արսինե Խանջյան-Թա

  • Zohrap Amiryan
  • 12 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Սփյուռքի մի շարք գործիչներ, որոնց թվում են հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, նախաձեռնել են «Արդարություն Հայաստանում» վերնագրով ստորագրահավաք՝ change.org կայքում՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին փոփոխություններ ձեռնարկել արդարադատության և մարդու իրավունքների ոլորտներում: Պատրաստվում են 2017թ խորհրդարանական ընտրություններին ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն իրականացնել:

«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում դերասան Հայկ Մարությանը նշեց, որ այնպիսի համամարդկային բաներ են գրված նախաձեռնության կոչի տեքստում, որոնց հետ ինքը համաձայն է: «Ուղղակի մեխանիզմներ պետք է մտածել, թե ինչպես դրանք պեք է ի կատար ածել: 2017թ. խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ մասնակցելը լավ միտք է: Ես նույնպես պատրաստվում եմ մասնակցել այս նախաձեռնությանը, կփորձեմ մաքսիմալ ապահովել արդար ընտրություն, եթե դա ընդհանրապես Հայաստանում հնարավոր է»,- նշեց դերասանը:

Նրա խոսքով՝ եթե անգամ պայմաններ չկան, պետք է ստեղծես. «Եթե կա մեկ տոկոս շանս, որ երկիրը կարող է առաջ գնալ, պետք է այդ մեկ տոկոսի վրա աշխատել, որ դառնա տասը, քսան, հիսուն տոկոս, հարյուր տոկոս ոչ մի երկրում դեռ չի դարձել»:

http://www.1in.am/2028112.html

Комментарии


bottom of page