Թրամփը և Քլինթոնը «հանդես են եկել դուետով»՝ կատարելով «Կեղտոտ պարեր» ֆիլմի երգը (տեսանյութ)
- Zohrap Amiryan
- 12 окт. 2016 г.
- 1 мин. чтения
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփը և Հիլարի Քլինթոնը դուետով են հանդես գալիս. նրանք «կատարում են» «Կեղտոտ պարեր» հայտնի ֆիլմի երգը: Ինչպես ներկայացնում է kp.ru-ն, բարձրագույն պետական պաշտոնի թեկնածուներին «երգացրել» է տեսանյութի հեղինակը, ով մոնտաժել է վերջիններիս նախընտրական հեռուստադեբատներից վերցված հատվածները և The Time of My Life երգը հարմարեցրել նրանց ելույթին: Տեսանյութը համացանցում հայտնվել է հոկտեմբերի 10-ին և ավելի քան 730 000 դիտում է ունեցել: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին հանրապետական և դեմոկրատ թեկնածուներն անցկացրել են իրենց երկրորդ հեռուստադեբատը, որից հետո CNN-ի անցկացրած հարցման տվյալներով` ամերիկացիների 57 տոկոսը հավանություն են տվել նախկին պետքարտուղարի ելույթին:
http://www.tert.am/am/news/2016/10/11/trump/2160050
Comments