Ինչպես անել դեմքի պիլինգ տնային պայմաններում/tert.am
- Zohrap Amiryan
- 12 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Մարդկային օրգանիզմը մշտապես թարմացվում է և մաշկն անընդհատ ազատվում է մահացած բջիջներից: Սա է պատճառը, որ այն կարող է շերտազատվել՝ հատկապես աշնանն ու ձմռանը, երբ մաշկի վրա բազմաթիվ բացասական գործոններ են ազդում, ուստի մահացած բջիջներից հարկավոր է ազատվել:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հիանալի միջոց՝ դեմքի մաշկի պիլինգ, որը կարելի է կիրառել նաև տնային պայմաններում:
Այս պրոցեդուրան բացարձակապես անցավ է և կօգնի մեկընդմիշտ մոռանալ դեմքի շերտազատվող մաշկի մասին:
Անհրաժեշտ է.
· կալցիումի քլորիդի լուծույթ (5-10%),
· բամբակե սկավառակներ,
· մանկական օճառ:

Օգտագործման եղանակը.
1. Բացել կալցիումի քլորիդի սրվակը, այդ լուծույթով թրջել բամբակյա սկավառակը, քսել այն մաշկին և թողնել, որ ամբողջությամբ ներծծվի: Կրկնել այս պրոցեդուրան 5-8 անգամ: Այս ընթացքում մաշկը կարող է մի փոքր ծակծկել: Եթե լուծույթը սկսի ուժեղ այրել մաշկը, ապա հարկավոր է անմիջապես օճառով լվացվել:
2. Երբ կալցիումի քլորիդի վերջին շերտը չորանա, մատները թրջել և դրանց մանկական օճառ քսել:
3. Մերսելով օճառը քսել մաշկին: Մատների տակ կսկսվի կուտակվել մահացած մաշկը: Մատներին հարկավոր է կրկին օճառ քսել և կրկին մերսել մաշկը, մինչև այն ամբողջությամբ մաքրվի և մահացած բջիջներն այլևս չկուտակվեն: Պրոցեդուրան ավարտելուց հետո հարկավոր է լվացվել գոլ ջրով: Կարելի է սնուցող ու խոնավեցնող քսուք քսել, քանի որ օճառն ու կալցիումի քլորիդը չորացնում են մաշկը:
Կալցիումի քլորիդը ռեակցիայի մեջ է մտնում մանկական օճառի բաղադրության մեջ պարունակվող կալիումի և նատրիումի աղերի հետ, ինչի արդյունքում առաջանում են կալիումի և նատրիումի քլորիդ և չլուծված պանտոգամ (կալցիումի հոպանտենատ), որն էլ մաքրում է մաշկի վերին շերտի մահացած բջիջները:
Նյութի աղբյուրը՝ takprosto.cc
http://med.tert.am/am/news/2016/10/12/piling/24572
Comments