top of page

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով նոր դատախազներ են նշանակվել/tert.am

  • Zohrap Amiryan
  • 12 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

ՀՀ գլխավոր դատախազի Արթուր Դավթյանի հրամանով արդարադատության երրորդ դասի խորհրդական Կարեն Ավագի Գաբրիելյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազ՝ ազատվելով նույն մարզի դատախազի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը։ Մեկ այլ հրամանով, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգ Վաղարշակի Գևորգյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազի պաշտոնից: Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգ Սուրենի Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից:

http://www.tert.am/am/news/2016/10/12/davtyan/2161168

Comments


bottom of page