ՌԴ-ն առաջարկում է «հայերի հեռացումը Ադրբեջանի հինգ օկուպացված շրջաններից». Թուրքիայի ԱԳ նախարարը`
- Zohrap Amiryan
- 12 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ ունեցավ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նախարարի ելույթից հետո ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան նրան հարց հղեց` փաստորեն ԵԽԽՎ ամբիոնից Թուրքիային բնութագրելով որպես Մինսկի խմբի կողմ հանդիսացող երկիր: Պատվիրակը մասնավորապես հարցրեց. «Որպես Մինսկի խմբի կողմ` Թուրքիան ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով»: Թուրքիայի ԱԳ նախարարը պատասխանեց` ղարաբաղյան հակամարտությունը համարելով շատ դժվար լուծվող հարց. «Բարդ է նաև Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը: Մենք Ցյուրիխում ստորագրեցինք հայ-թուրքական արձանագրություններ, որոնք, ցավոք, հաջողություն չունեցան»: Դառնալով կոնկրետ ղարաբաղյան հակամարտությանը` Մևլութ Չավուշօղլուն արծարծեց Հայաստանի` հինգ շրջանների զիջման հարցը. «Ռուսաստանը բավականին խելամիտ առաջարկություններով է հանդես եկել, այն է, հայերի հեռացումը Ադրբեջանի հինգ օկուպացված շրջաններից: Այս տարբերակն այժմ քննարկվում է: Այս քայլերի ձեռնարկման դեպքում հուսով եմ, որ խնդիրը կկարգավորվի, կարգավորում է ցանկանում նաև Ադրբեջանը: Թուրքիան էլ իր հերթին ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/10/12/815317/ © 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Comentarios