Ազատամարտիկների առաջարկը Կարեն Կարապետյանին/yerkir.am
- Zohrap Amiryan
- 13 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Հարգարժան ՀՀ վարչապետ, Դուք լավ գիտեք, որ շատ ազատամարտիկներ բնակարանի կարիք ունեն և երկար տարիներ, անհույս սպասում են իրենց հերթին: Բայց երևի թե մի քանի տասնյակ տարի էլ դեռ պետք կգա ,որ պետությունը կարողանա իր զավակներին, որոնք իրենց կյանքի ու առողջություն գնով ազատագրեցին հայրենիքը, բնակարանով ապահովի: Առաջարկում ենք: Այն Ազատամարտիկները ,ովքեր ունեն բնակարանի կարիք կառավարության համապատասխան որոշումով,կարողանան օգտվել արտոնյալ պայմաններով հիպոտեկային վարկավորումից, լավ կլինի` առանց կանխավճարի և անտոկոս կամ քիչ տոկոսներով: Դրանով և պետության բեռը կթեթևանա և շատ հայ ընտանիքներ իրենց իսկ գումարով կկարողանան տանիք ունենալ հայրենիքում: Երկրորդ առաջարկը վերաբերվում է առողջապահության ոլորտին, որտեղ ազատամարտիկներին դժվարամատչելի և թանկ վիրահատությունները փոխհատուցվում են մասնակիորեն, պետության մասնակցության չափով: Խնդրում ենք փոխել այս որոշումը, քանի որ ոչ մի ազատամարտիկ չի կարող թեկուզ մասնակի վճարել բուժման թանկ ծախսերը, որոնք միլիոններ են կազմում: Մեզ թվում է , որ իրենք արդեն իսկ վճարել են` իրենց կյանքն ու առողջությունը նվիրելով: Հուսով ենք ,որ այս երկու առաջարկները տեղ կգտնեն Ձեր բարեփոխումներում: Հարգանքներով` ՀՀ ազատամարտի մասնակիցներ
http://www.yerkir.am/news/view/114923.html
Comments