top of page

Անի Լորակի դիետան. ինչպես 6 օրում ազատվել ավելորդ ճարպաշերտերից|tert.am

  • Zohrap Amiryan
  • 13 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի աստղային դիետա, որը հայտնի երգչուհի Անի Լորակի գեղեցկության գաղտնիքն է: Գեղեցիկ ու նրբագեղ կազմվածք ունենալու համար շատ բան հարկավոր չէ: Պարզապես անհրաժեշտ է մի քանի օր սնվել հետևյալ սննդակարգով:

Սննդակարգը.

· 8:00՝ մի բաժակ թեյ կամ սուրճ (առանց շաքարավազի),

· 10:00՝ 200 գրամ անյուղ կաթնաշոռ,

· 12:00՝ 200 գրամ խաշած միս,

· 14:00՝ 1 հատ խաշած ձու,

· 16:00՝ 1 բաժակ տոմատի հյութ,

· 18:00՝ 1 հատ խնձոր,

· 20:00՝ 1 բաժակ կեֆիր:

Այս սննդակարգին հարկավոր է հետևել վեց օր շարունակ: Ցանկալի է օգտագործել հնարավորինս շատ ջուր, թեյ կամ սուրճ, սակայն առանց շաքարավազի: Քանի որ, սննդակարգի համաձայն, հարկավոր է սնվել յուրաքանչյուր երկու ժամը մեկ, քաղցն այդ ընթացքում չի անհանգստացնում: Այս դիետայի ժամանակ շատ դժվար է լինում միայն առաջին օրը. այնուհետև օրգանիզմը հարմարվում է և քաշը սկսում է նվազել:

Այլընտրանքային տարբերակ.

· 8:00՝ սուրճ կամ թեյ,

· 10:00՝ խաշած ձու,

· 12:00՝ հալած պանրիկ և թեյ,

· 14:00՝ հավի խաշած կրծքամիս, տավարի միս կամ ձուկ,

· 16:00՝ խնձոր,

· 18:00՝ խաշած ձու,

· 20:00՝ մի բաժակ կեֆիր կամ տոմատի հյութ:

Նյութի աղբյուրը՝ nujnoe.com

http://med.tert.am/am/news/2016/10/13/ani-lorak/24633

Comments


bottom of page