Իրանում մանկահասակ հարսը մահապատժի կենթարկվի մահացած երեխա լույս աշխարհ բերելուց հետո/tert.am
- Zohrap Amiryan
- 12 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Իրանուհին, ով մահացած երեխա է ունեցել բանտում, պետք է մահապատժի ենթարկվի: Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, Զեյնաբ Սոքիանը մահվան է դատապարտվել 2014-ին` 17 տարեկան հասակում ամուսնուն սպանելու համար, ում հետ ամուսնացել էր 15 տարեկանում: Իրանական օրենքի համաձայն` մահվան համար մահապատիժ է սահմանվում, սակայն հղի կինը չի կարող մահապատժի ենթարկվել: Սոքիանը հղիացել էր բանտի կալանավորներից մեկից, ում հետ հարաբերությունների մեջ էր դատավարության ընթացքում: Սակայն իրանուհին մահացած երեխա է լույս աշխարհ բերել սեպտեմբերին, որից հետո իշխանությունները հայտնել են, որ նա մահապատժի կենթարկվի, քանի որ այլևս հղի չէ: Նշվում է, որ դատավարության ընթացքում հաշվի չեն առնվել Human Rights Watch իրվապաշտպան կազմակերպության փաստարկները, որոնց համաձայն` իրանուհու ամուսինը դաժանաբար ծեծում և շահագործում էր իրեն: Նշենք, որ Իրանի օրենսդրության համաձայն` աղջիկները կարող են ամուսնանալ 13 տարեկանից, տղաները` 15:
http://www.tert.am/am/news/2016/10/12/Iranian-bride/2161214
コメント