Հայկական ժամանակ». ՀԴՄ կտրոնի վրա վաճառված ապրանքների ցանկը ամբողջությամբ տպելու պահանջը վերացվելու
- Zohrap Amiryan
- 13 окт. 2016 г.
- 1 мин. чтения

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման հետ կապված մի կարևոր նախագիծ։ Ըստ այդմ, ՀԴՄ կտրոնի վրա վաճառված ապրանքների ցանկը ամբողջությամբ տպելու պահանջը վերացվելու է:
Խոսքը վերաբերում Է միայն տարեկան մինչև 58 մլն դրամ ծավալով հասույթ ունեցող տնտեսվարողներին։ Ներկայումս դեռ գործողության մեջ գտնվող կառավարության համապատասխան որոշման համաձայն, ՀԴՄ օգտագործող բոլոր տնտեսվարողները 2017 թ.հունվարի 1-ից, անկախ շրջանառության ծավալներից, գնորդին տրամադրվող ՀԴՄ-ի վրա պետք է արձանագրեն գնված յուրաքանչյուր ապրանքի անվանումը, գինը և այլն։ Սա ժամանակին մեծ դժգոհության Էր առաջացրել փոքր խանութատերերի շրջանում։ Հիմա այս որոշումը չեղյալ Է համարվում։ Նկատենք, որ նախագիծը կառավարության նիստում ներկայացնելու Է ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
http://www.tert.am/am/news/2016/10/13/hz2/2161414
댓글