top of page

Հրապարակվել է կողոպուտից հետո Քարդաշյանի հյուրանոցային համարում արված տեսանյութը (տեսանյութ)/tert.am

  • Zohrap Amiryan
  • 13 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի աղմկահարույց կողոպուտի թեման չի կորցնում իր արդիականությունը, գրում է radaronline.comկայքը՝ հավելելով, որ համացանցում տարածվել է բազմամիլիոնանոց կողոպուտից ժամեր անց աստղի հյուրանոցային համարում նկարահանված տեսանյութը:

Փարիզյան L’Hôtel de Pourtalès հյուրանոցում արված մոտ 4 րոպե տևողությամբ տեսանյութում երևում են Քարդաշյանն ու մի խումբ մարդիկ, որոնց ինքնությունը հայտնի չէ:

Աղբյուրը նկատում է, որ տեսանյութի մանրազնին ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ կողոպուտը կարող էր «բեմականացված ակտ» լինել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Փարիզի դատախազությունը նախաքննություն է սկսել ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի բազմամիլիոնանոց կողոպուտի գործով հետաքննության շրջանակում:

Աղբյուրը հիշեցնում է, որ կողոպուտը տեղի է ունեցել լույս հոկտեմբերի 3-ին՝ փարիզյան հյուրանոցներից մեկի համարում: Դիմակավոր և զինված անձինք Քարդաշյանին կապկպել են, տարել լոգասենյակ, ինչից հետո սենյակից գողացել են ավելի քան 10 մլն դոլար արժողությամբ զարդեր, ինչպես նաև աստղին պատկանող 2 սմարթֆոն:

http://www.tert.am/am/news/2016/10/13/video-kk/2162070

Comentarios


bottom of page