Поиск
Մսով հաց. Կազանում նկարահանել են, թե ինչպես են աղավնիները հայտնվում հացահատիկի հոսքագծի մեջ (տեսանյո
- Zohrap Amiryan
- 13 окт. 2016 г.
- 1 мин. чтения
Կազանյան «Эфир 24» հեռուստաընկերությունը հրապարակել է տեսանյութ, որը համացանցում զայրույթի մեծ առիթ է դարձել: Տեսանյութում պատկերված է, թե ինչպես են աղավնիները կտցում հացահատիկի հոսքագծի վրայի ցորենն, իսկ թռչուններից շատերը հոսքի հետ հայտնվում են հենց հացահատիկի պահեստավորման շտեմարաններում: Թե այնուհետև ինչ ճակատագիր են ունենում թռչուններն, արդյոք նրանք աղվում են ու հայտնվում սննդի մեջ, թե փրկվում են, պարզ չէ: Սակայն մի բան հաստատ է` հացահատիկի մշակման գործում թռչունների առկայությունը սանիտարական չափանիշերի կոպիտ խախտում է` հղի տարատեսակ վարակներով:
http://mamul.am/am/news/92830
Comments