top of page

Նամակ Հրանուշ Հակոբյանին. Օպերային երգչուհին պատրաստ է օգնել սիրիահայերին|arevik.am

  • Zohrap Amiryan
  • 13 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Օրեր առաջ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին է դիմել հայ օպերային երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Արևիկ Թանաշյանի՝ Լեոնորայի պրոդյուսերը՝ Վիգեն Թանաշյանը՝ առաջարկելով իրենց աջակցությունը՝ սիրիահայերին օգնելու հարցում: Վիգեն Թանաշյանը Սփյուռքի նախարարին առաջարկում է աջակցել և Լիբանանում կամ այլ հայկական համայքներում կազմակերպել Արևիկ Թանաշյանի մենահամերգը, որի հիմնական հասույթն իրենք պատրաստ են տրամադրել այն սիրիահայերին, որոնք պատրաստ են գալ Հայաստան և միջոցներ չունեն.

«Մենք վերջին օրերին ականատես եղանք այնպիսի սարսափելի լուրերի, որ լռելը կամ որոնց կողքով անտարբեր անցնելը համարում եմ անմարդկային: Ուստի մենք առաջարկում ենք մեր օգնությունը: Կարծում եմ՝ ճանաչված օպերային երգչուհու, 6 միջազգային մրցույթների Գրան պրի մրցանակակրի համերգից ստացված հիմնական հասույթը կարող է ինչ-որ ձևով օգնել գործին»,-գրում է երգչուհու պրոդյուսերը:

Մեր տվյալներով, երգչուհու համերգը կազմակերպելու առաջարկին Սփյուռքի նախարարությունից առայժմ չեն արձագանքել:

http://arevelk.am

コメント


bottom of page