top of page

Պայթյուն' Աթենքի կենտրոնում

  • Zohrap Amiryan
  • 13 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Հոկտեմբերի 12-ի ուշ երեկոյան պայթյուն է որոտացել Աթենքի կենտրոնական գրախանութներից մեկում, գրում է Associated Press-ը: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: Նշվում է, որ մինչ պայթյունը, անհայտ անձը զանգահարել է թերթերից մեկի խմբագրություն ու հայտարարել, որ պայթուցիկ սարք է տեղադրել գրախանութում, և որ շուտով պայթյուն է լինելու:

Կես ժամ անց պայթյունից վնասվել է գրախանութը, ապակիները թափվել են հարևանությամբ կայանված ավտոմեքենաների վրա: Տեղի ունեցածը թույլ է տալիս ենթադրելու, որ հեղինակները Հունաստանում գործող անարխիստական խմբավորումներն են: Նրանք հաճախ նման պայթյուններ են իրականացնում բանկերի և կուսակցությունների գրասենյակների մոտ:

http://mamul.am

Comments


bottom of page