Օրակարգում Հայաստանի կողմից 5 շրջանները Ադրբեջանին վերադարձնելու հարցն է.Չավուշօղլու|ARMTIMES
- Zohrap Amiryan
- 13 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Օրակարգում Հայաստանի կողմից 5 շրջանները Ադրբեջանին վերադարձնելու հարցն է: Haberler.com-ի փոխանցամբ, երեկ երեկոյան նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մովլութ Չավուշօղլուն՝ ԵԽԽՎ նստաշրջանում պատասխանելով ադրբեջանցի պատգամավոր Գանիրա Փաշաեւայի՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ տված հարցին:
«Ռուսաստանը կիսվել է մեզ հետ այդ գաղափարով, մենք էլ հավանություն ենք տվել դրան»,-ասել է Չավուշօղլուն, ապա հավելել,- «Մենք քիչ ջանք չենք գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Շատ բան ենք արել նաեւ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առումով: Նույնիսկ Շվեյցարիայում հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագիր ենք ստորագրել, սակայն դա ոչ մի արդյունք չի տվել»:
Այնուհետեւ նա նշել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ Ռուսաստանը որոշ կառուցողական առաջարկներ են ներկայացրել: Նրա խոսքով, օրակարգում առնվազն 5 շրջանների՝ Ադրբեջանին վերադարձնելու հարցն է:
«Եթե նման քայլեր ձեռնարկվեն, մենք կպաշտպանենք Ադրբեջանի ցանկացած որոշում: Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ»-ասել է Չավուշօղլուն:
http://armtimes.com/hy/article/95009
留言